Breaking News

Wednesday, January 21, 2015

Windows 10 օպերացիոն համակարգը կլինի անվճար

Windows 10 օպերացիոն համակարգը անվճար կլինի Windows-ի ավելի վաղ տարբերակների օգտատերերի համար՝ սկսած Windows 7-ից մինչև  Windows 8.1:

Ինչպես գրում է «PC World»-ը, այս մասին հայտնել է Microsoft ընկերության համակարգերով զբաղվող ստորաբաժանման փոխնախագահը. :


Բացի այդ կարող են թարմացվել նաև Windows Phone 8.1 համակարգի հիմքի վրա աշխատող սարքավորումները: Հիշեցնենք, որ Windows 10-ը լինելու է համաշխարհային բազմահարթակ առաջին համակարգը: Կախված սարքավորման տեսակից՝ այն կունենա տարբեր տեսքեր և ֆունկցիոնալություն:
Օրինակ՝ հասարակ համակարգչի կամ նոութբուքի վրա այն կլինի ավանդական desktop-ով, իսկ սմարթֆոնի կամ պլանշետի վրա այն կվերափոխվի սենսորային ռեժիմի:  Windows 10-ի պաշտոնական անոնսից հետո մեկ տարի շարունակ հասանելի կլինեն թարմացումները:
Նոր համակարգի նորարարություններից են «Սկիզբ» մենյուն, որի անհետացումից բողոքում էին բազմաթիվ օգտագործողներ: Նա կունենա ավանդական «Սկիզբ» կոճակի տեսքը, որը հայտնի էր ավելի վաղ տարբերակներում, սակայն կստանա «կենդանի սալիկների» հնարավորություն` պարունակությունը փոփոխող պիկտոգրամներով: Բացի այդ, կապահովի մի քանի desktop-եր և Metro հավելվածի գործարկում պատուհանային ռեժիմում:
Windows 10-ով համակարգիչները հնարավորություն կունենան ձայնային հրահանգներով իրականացնել փնտրում, բացել հավելվածներ, ինչպես նաև օգտվել Cortana ձայնային օգնականից: Cortana-ն կարող է տարբերել տարատեսակ ձայնային հրահանգներ, օրինակ, օգնականին կարելի է խնդրել ցույց տալ որոշակի ժամանակահատվածում արված նկարներ կամ ուղարկել էլեկտրոնային նամակ:
Windows 10-ի մեկ այլ  ֆունկցիան հիշեցնում է Apple-ի արտադրած Continuity տեխնոլոգիան: Նրա օգնությամբ կարելի է զբաղվել նույն խնդրով, տարբեր սարքավորումների վրա, նոութբուքի վրա հաշվարկել ճամփորդության երթուղին, այնուհետև բացել այն հեռախոսի վրա:
Եվ վերջապես միջոցառման ընթացքում Microsoft-ի ներկայացուցիչը պատմեց Spartan բրաուզերի մասին: Նրա գլխավոր առավելություններից է՝ նշումներ անել հենց կայքերի վրա, ինչպես նաև ստիլուսի միջոցով ձեռագիր մուտք անել: Նոր բրաուզերը համատեղելի չէ Internet Explorer-ի հետ:

Windows 10-ի վերջնական տարբերակը հասանելի կլինի 2015-ից, բայց թե ո՞ր ամսին, դեռ հայտնի չէ

No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates