Breaking News

Saturday, July 25, 2015

Արդյունավետ միջոց ծխելու դեմ պայքարելու համար

Մեզանից շատերը փորձել են թողնել ծխելը, բայց ապարդյուն: Նիկոտինի նկատմամբ ուժեղ կախվածությունը չեն կարողանում հաղթահարել ո՛չ պլաստիրե միջոցները, ո՛չ էլ մեդիտացիաները: Վնասակար այս երևույթի երկրպագուները դիմում են նաև այլ միջոցների, բայց երկար չի տևում, և նրանք այլևս կամքի ուժ չեն ունենում հրաժարվելու ծխախոտից ու նորից սկսում են ծխել: Ինչպես ապացուցել են ամերիկացի մասնագետները, ամենակարևորը այս դեպքում հզոր խթանիչ ուժ գտնելն է , իսկ ավելի կոնկրետ այն փաստը, որ ահագին գումար եք վատնում ծխախոտի համար:

Ի՞նչն է օգնում ծխողներին միանգամայն հրաժարվել սիգարետներից

391

         Այս հարցի պատասխանը գտել են Փենսիլվանիայի համալսարանի Պերելմանյան բժշկական դպրոցի (ԱՄՆ) դոկտերները: Պարզվում է, որ մեդիտացիաներից ու մնացած միջոցներից առավել ամենաարդյունավետ է սեփական գումարը վատնելու վախը:

Գիտնականներն ասում են, որ ծխողների կամքի ուժն աճում է, երբ նրանք սկսում են գիտակցել, որ ծխախոտն իրենց ֆինանսական վնասներ է հասցնում: Ուսումնասիրության արդյունքները հրատարակվել են The New England Journal of Medicine գիտական ամսագրում:

Այս հարցում բժիշկներին օգնել են ավելի քան 2,5 հազար կամավոր ծխողներ: Մասնակիցները ամերիկյան խոշորագույն CVS Caremark Corporation դեղերի մատակարար կազմակերպության աշխատակիցներն էին, ինչպես նաև նրանց ընկերներն ու բարեկամները:

Ուսումնասիրությունը սկսվել է 2013 թ.-ին և շարունակվել է մոտավորապես 2 տարի: Յուրաքանչյուր ծխողին առաջարկել էին ընտրել 2 ծրագրերից մեկը. ստանալ 800 դոլար (գրեթե 40 հազար ռուբլի) վեց ամսվա ընթացքում ծխելուց ընդհանրապես հրաժարվելու դեպքում: Այս տարբերակը, ինչպես և ենթադրում էին բժիշկները, ընտրեց կամավորների մեծ մասը՝ 90 տոկոսը:

Ծխողների գրեթե 14 տոկոսն էլ ընտրեց երկրորդ տարբերակը. նրանք $ 150 կանխավճար վճարեցին (մոտ յոթ ու կես հազար ռուբլի), այն պայմանով, որ կես տարուց նրանք պետք է հրաժարվեին ծխելուց, նրանց երաշխավորել էին փոխհատուցում և 650 դոլարի չափով «բոնուս»   (32,000 ռուբլի): Սակայն , եթե այդ կամավորները 6 ամսվա ընթացքում չկարողանային թողնել ծխելը, ապա նրանք կկորցնեին ամբողջ գումարը, այդ թվում նաև կանխավճարը:

Ինչպես պարզվեց հենց գումարը կորցնելու վախն էլ օգնեց ծխողներին հրաժարվել սիգարետից: Երկրորդ խմբի մասնակիցների 50 տոկոսը կես տարվա ընթացքում թողեց ծխելը:

Հետազոտության արդյունքները հաստատվեցին մասնակիցների մեզի և թքի անալիզի միջոցով: Առաջին խմբի կամավորների 14 տոկոսը միայն կարողացավ հրաժարվել ծխելուց:

2005-2006 թվականի սկզբներին Փենսիլվանիայի բժիշկներն արդեն անցկացնում էին նման հետազոտություններ: Այդ ժամանակ արդեն ամերիկյան դիվերսիֆիկացված «General Elekrik» կորպորացիայի 900 աշխատակիցները բաժանվեցին 2 խմբի: Առաջին խմբի աշխատակիցները սիգարետից հրաժարվելու համար ստացան 750-ական դոլար: Երկրորդ խմբի մասնակիցները թողեցին ծխելը առանց դրա համար վճարում ստանալու: Հետազոտության վերջում պարզվեց, որ դրամական վճար ստացած մասնակիցների 10 տոկոսն էր թողել ծխելը: Այս արդյունքները երկու անգամ ավելի բարձր էին, քան երկրորդ խմբինը:


http://mediamonitor.am/%d5%a1%d6%80%d5%a4%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%be%d5%a5%d5%bf-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%b8%d6%81-%d5%ae%d5%ad%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%ba%d5%a1%d5%b5%d6%84%d5%a1%d6%80%d5%a5/

No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates