Breaking News

Tuesday, January 20, 2015

Սոցիոլոգները նշել են Ռուսաստանի ամենաաղքատ քաղաքները

Ռուսաստանի կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի սոցիոլոգիայի դեպարտամենտը ներկայացրել է Ռուսաստանի ամենաաղքատ քաղաքների ցանկը: Տեղեկացնում է “Դոժդ” հեռուստաընկերությունը, հղում կատարելով ֆինանսերի համալսարանի կայքում հունվարի  19-ին տեղադրված ամբողջական ցուցակին:

Հետազոտության համաձայն ամենաաղքատ քաղաքներն են` Տոլյատին, Աստրախանը, Պենզան, Վոլգոգրադը և Սարատովը:

Սոցիոլոգները իրենց աշխատություններում նաև նշել են որ սոցիալական խռովությունների ռիսկերը ամենաբարձրն են հենց Տոլյատիում: Այնտեղ համաձայն հետազոտությունների, ծայրահեղ աղքատները կազմում են բնակչության 13%-ը, իսկ անապահովները` 57%: Բարեկեցության ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Վլադիվոստոկում, Մոսկվայում, Եկատերինբուրգում, Կազանում և Տյումենում: Բարեկեցության գործակիցը հաշվարկվել է իրենց նյութական վիճակը գնահատած բնակիչների գնահատականի հիման վրա: Նշվել է որ 2014 թվականին ծայրահեղ աղքատության տոկոսը կազմել է 10%: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2003 թվականին` 37%:

Ռուսաստանի կառավարությունը նշել է 2014 թվականի ամենաբարեկեցիկ քաղաքները: Առաջատարը Ստավրոպոլն է, երկրորդ տեղը գրավել է Ուլյանովսկը:


No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates