Breaking News

Friday, July 31, 2015

Մեքենա սահմանափակ կարողություններով մարդկանց համար

kenguru.jpg.pagespeed.ce.tHYnnYiOhh

Սթեիսի Զոերնը «Community Cars» ընկերության հիմնադիրն է: Նա հաշմանդամ է և լավ է հասկանում , թե ինչ խնդիրների կարող են հանգել սահմանափակ կարողություններով մարդիկ: Այս ընկերությունը կյանքի է կոչել մի հիանալի նախագիծ: Նրանք էլեկտրական ավտոմեքենաներ են ստեղծել, որոնք շատ ավելի են հեշտացնում հաշմանդամների կյանքը: Այս մեքենայի հիմնական առավելությունն այն է, որ վարորդը ամբողջ ընթացքում կարող է մնալ հաշմանդամների համար նախատեսված իր սայլակի վրա:

Kenguru - հաշմանդամների համար նախատեսված մեքենա

фмещьщишд

Տեխնոլոգիայի այս հրաշքը կոչվում է Kenguru և իրենից ներկայացնում է էլեկտրական մեքենա:Մեքենան ունի հեռակառավարման համակարգ: Ընդամենը մեկ կոճակ սեղմելով հաշմանդամը կարող է մտնել մեքենայի մեջ: Միակ բացասական կողմն այն է, որ մեքենայի մեջ կա ընդամենը մեկ տեղ, և դա էլ վարորդի համար է: Այլ ուղևորների համար մեքենայույմ տեղ չկա: Էլեկտրամեքենան ամբողջովին ավտոմատացված է: Անգամ մեքենայի դռները ավտոմատ կերպով են բացվում:

Ղեկի համակրագը օգնում է ղեկավարել մեքենան: Եվ սա դեռ ամենը չէ. ընկերությունը նախագծել է ստեղծել մեքենա, որը կաշխատի ձայնային համակարգով: Հարկ է նշել, որ մարտկոցը կարող է բավականացնել 110 կմ վարելու համար: Ապահովության համար վարորդներին խորհուրդ է տրվում չանցնել 45կմ/ժ -ը:

Ընդհանուր բնութագիր

- Ամբողջ մեքենան առանց մարտկոցի կշռում է 350 կգ:

- Մարտկոցով մեքենան կշռում է 550 կգ:

- Մեքենայի բարձրությունը 1525 մմ է:

- Երկարությունը 2115 մմ է:

- Լայնությունը՝ 1620 մմ:

Այս մեքենան արժի 25.000 դոլար: Սակայն արտադրող ընկերությունն ասում է , որ գինի կիջնի մինչև 20.000 դոլար: Բացի այդ ընկերության ներկայացուցիչները խոստանում են անել ամեն ինչ, որպեսզի հետագայում մեքենան անվճար տրամադրվի հաշմանդամներին:


http://mediamonitor.am/%d5%b4%d5%a5%d6%84%d5%a5%d5%b6%d5%a1-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d6%83%d5%a1%d5%af-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%b8%d5%be/

No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates