telegraph.co.uk
Ռուսների շատ օղի խմելու ենթադրյալ արտասովոր կարողությունը ոմանք վերագրում են գենետիկային: Այնուամենայնիվ, ռուսները իրենք են ասում, որ այս կարողությունը կապ չունի կենսաբանության հետ և ըստ էության արմատացած է ռուսական սովորույթներում:
«Եվրոպացիների, ամերիկացիների և չինացիների ամենամեծ խնդիրն այն է, որ նրանք խմում են և դրանից անմիջապես հետո ոչինչ չեն ուտում»,- ասում է գործարար Արտյոմ Մինայեվը: «Այսպիսով, երկրորդ և երրորդ բաժակներից հետո նրանց հետ հնարավոր չէ այլևս գործի մասին խոսել»:
«Երբ օղի ես խմում, պետք է դրա հետ ուտես որոշ յուղոտ ուտելիք, թեկուզ թթվասեր: Կարող ես դրա հետ ուտել խաշած կամ տապակած կարտոֆիլ, հաց, երշիկ, պանիր, յուղոտ ձուկ. կան բազմաթիվ խորտիկներ, որոնք բոլորովին թանկ չեն և ձեզ զերծ կպահեն հարբելուց»:

Չհարբելու գաղտնիքները
Շատ ռուսներ, նախքան Նոր Տարվա խնջույքի սեղանի շուրջ նստելը, ուտում են հում ձու: Ինչպես նրանք են ասում, այսպես կարող եք վստահ լինել, որ կդիմանաք ամբողջ երեկույթին և սեղանից կհեռանաք սթափ վիճակում:
Այնուամենայնիվ, բժիշկները կտրականապես դեմ են նման մեթոդին, քանի որ հում ձու ուտելը սալմոնելոզով վարակվելու ամենահեշտ ճանապարհն է: Եթե դուք նույնպես խմելու հաշվով խնդիրներ ունեք, կարող եք պարզապես նախապես մեկ թեյի գդալ բուսական յուղ ըմպել:
Իր մոսկովյան առաջին այցելության ժամանակ, Մեքսիկացի Սանդիագո Ֆոնսեկան, վախենալով, որ նոր տարվա խնջույքին չի կարողանալու դիմանալ ողջ գիշեր, սկզբից մինչև վերջ, խնջույքի նախաշեմին մանրակրկիտ նախապատրաստություն էր տեսել:
«Ես կարդացել եմ, որ յուղը կանխում է ալկոհոլի յուրացումը օրգանիզմի կողմից», ասում է նա: «Այսպիսով խմեցի մի քանի թեյի գդալ բուսայուղ և կերա երկու հատ կարտոֆիլ: Դժվար է հավատալ դրան, բայց ես սթափ մնացի նույնիսկ խմելով մի ամբողջ շիշ կասկածելի ծագման օղի»:
Չնայած այն փաստին, որ ճարպը օգնում է սթափ մնալ, շատ կարևոր է նաև չուտել չափից ավելի և չափազանց շատ օսլա պարունակող և քաղցր սննդամթերք, քանի որ դրանք նպաստում են լյարդի և ենթաստամոքսային գեղձի լարված աշխատանքին՝ ալկոհոլի յուրացումը դարձնելով շատ ավելի դժվար:
Օղի խմելու էթիկա
Օղի խմելու էթիկա
Անաստասիա Կնեժեվիչը իր խանութում վաճառում է տարբեր տեսակի օղիներ: «Ես կարծում եմ, որ օտարերկրացիների խնդիրը կայանում է նրանում, որ նրանք խառնում են օղին կոկտեյլներին և խմում փոքր ումպերով»,-ասում է նա:
«Ես շարունակում եմ նրանց ասել, որ դուք պետք խմեք օղին միանգամից և արտաշնչեք քթով, այլ ոչ թե բերանով: Դրա համար էլ ռուսները ի վիճակի են շատ օղի խմել և դեռ աշխույժ մնալ»:
Ըստ պրն. Մինայեվի ռուսական ճաշկերույթի ժամանակ շատ կարևոր է, որ օտարերկրացին դրսևորի իրեն որպես ընկերասեր անձնավորություն: Դրա համար անհրաժեշտ է խմել առաջին երկու կամ երեք բաժակները, որից հետո հնարավոր է ընդմիջել՝ էներգիա խնայելու համար՝ ալկոհոլի հետագա չափաբաժիններին անցնելուց առաջ:
«Երբ օտարերկրացին ցանկանում է ևս մեկ բաժակ խմել նա պետք է վերցնի շիշը և լցնի բոլոր ներկաների բաժակները: Ես մի անգամ մի ճաշկերույթի էի ներկա, որտեղ մի ճապոնացի հյուր լցնում էր միայն իր բաժակը: Դա այն աստիճան անտակտ էր, որ ոչ ոք այլևս չուզեց նրան կրկին հրավիրել խնջույքի»: Ի դեպ նրան այդպես էլ չհաջողվեց ստորագրել կարևոր պայմանագիրը, որի համար նա եկել հասել էր Մոսկվա»,- մտաբերեց պրն.Մինայեվը:

No comments:
Post a Comment