Breaking News

Friday, January 23, 2015

Ռուսները և չինացիները` հավերժ եղբայրներ

inosmi.ru

Ռուսները և չինացիները հավերժ եղբայրներ են” – կարգախոսը հայտնվել է դեռևս Ստալինի և Մաոյի






Դրա հետ մեկտեղ և մասնավորապես ի պատասխան Ղրիմի զավթման և Ուկրաինայի արևելքում պռոռուսական անջատողականներին պաշտպանելուն , Արևմուտքի կիրառած պատժամիջոցների Կրեմլը ստորագրել է մի շարք համաձայնագրեր, որոնցով ցանկանում է ցույց տալ, որ Ռուսաստանը կարող է իրեն թույլ տալ շրջվել մեջքով Արևմուտքին, և իր հայացքը ամբողջովին հառել դեպի արևելք: Այդ ուղղությամբ իր կարևորությամբ առաջին ծրագիրը 38 միլիարդ մետրխորհանարդ ռուսական գազի մատակարարումն է Չինաստան որը նախատեսվում է իրականացնել 30 տարվա ընթացքում:

Վառելիքը կտեղափոխվի նոր կառուցվելիք “Սիբիրի ուժը” գազամուղով, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի կողմից և կարժենա 55 միլիարդ դոլար, իսկ հաշվի առնելով ածխաջրածնային համաշխարհային շուկայի անկայունությունը, դժվար է կռահել թե որքան կարժենա այդ գազը 2018 թվականին, դա մատակարարման համար նախատեսված ժամկետի սկիզբն է:
Ազգային արժույթով հաշվարկը այնպիսի գործընկերների միջև, ինչպիսիք են Ռուսատանը և Չնաստանը, հանդիսանում է  մեր հարաբերություններում բավական հեռանկարային ուղղություն:  Այն օգնում է մեզ ընդլայնել մեր հնարավորությունները երկկողմանի առևտրում և հիմնովին ամրապնդվել համաշխարհային շուկաներում. Էներգոտիկ և ֆինանսական:» - հայտարարել է Վլադիմիր Պուտինը անցած տարվա նոյեմբերին, իր Չինացի գործընկերնորի հետ հանդիպումից հետո: Սակայն դրան հաջորդող ռուբլու արժեզրկումը այդ պլանները ամպերից իջեցրեց ներքև, համենայն դեպս մոտ ապագայում: Չինական Xinhua տեղեկատվական գործակալության հայտարարության համաձայն, ռուբլու անկումը ստեղծումէ ռիսկեր Չինաստանի տնտեսության համար, քանի որ Ռուսաստանի կենտրոնական բանկը հնարավորություն չունի մարել երկրի պարտավորությունները, թեպետ ռուսական տնտեսության զարգացման հեռանկարներն էլ հավատ չեն ներշնչում:
Պեկինի նպատակն է ստեղծել նոր «մետաքսյա ճանապարհ», այսինքն ձևավորել տնտեսական տիրույթ, ներգրավելով նրա մեջ Չինաստանը, Կենտրոնական ասիան և Եվրոպան: Մինչ Ղրիմի միացումը, Ռուսաստանը այս ծրագրում տեղ չուներ, որը ենթադրում էր թերակղզու մի քանի նավահանգստի ներառում. Քանի որ նոր ծրագիրը ներառում է իր մեջ այնպիսի երկրներ, ինչպիսիք են, Ղազախստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը, Մոսկվան անհանգստացած է նրանով, որ երթուղին կարող է  մրցակցել մաքսային միության հետ, մասնավորապես Կենտրոնական ասիայում:
«Մենք խզել ենք հարաբերությունները Արևմուտքի հետ, սակայն մյուս կողմից սկսել ենք համագործակցել Չինաստանի հետ ռազմավարական ոլորտներում: Ես չեմ ցանկանա որ Ռուսաստանը վերածվի մի տերության, ամբողջովին կախված ֆինանսական վարկերից, չինական վճարային համակարգերից և հանձնի իր ռազմավարական օղակները չինական ընկերություններին: Այդպիսի բան տեղի ունեցավ Աֆրիկայի հետ, բայց ես չեմ ցանկանում ապրել Աֆրիկայում», - ասում է Էներգետիկ քաղաքականության ինստիտուտի նախագահ Վլադիմիր Միլովը:
Ինչպես հայտնի է պատմությունից, միջին կայսրությունը երբեք առանձնակի հավատարմություն չեր ցուցաբերում հավերժ բարեկամության և համագործակցության համաձայնագրերին, և Մաո-ական Չինաստանի և Ստալինյան ԽՍՀՄ-ի «հավերժ բարեկամությունը» ավարտվեց անմիջապես խորհրդային միապետի մահից հետո երկու «եղբայրական սոցիալիստական երկրների» միջև  տարածքային առճակատմամբ: Պեկինը հայտնի է արտաքին հարաբերությունների մեջ իր պրագմատիզմով, որը զգացմունքներին տեղ չի տալիս: Այսպիսով Ռուսաստանը կարող է վերածվել Չինաստանի համար բազմաթիվ գործիքներից մեկի, որոնք կարող են օգտագործվել ԱՄՆ-ի հետ վեճերի ժամանակ, և ցանկացած պահի կարող է նրան զոհ տալ ի շահ Չինաստանի:
Եթե ՎլադիմիրՊուտինին չհաջովի հանել իր երկիրը այն փակուղու մեջից, որի մեջ հայտնվել է սեփական արտաքին քաղաքականության շնորհիվ, Չինաստանը կարող է վերհիշել  իր հին աշխարհագրական քարտեզները, որտեղ նրա սահմանները շատ ավելի բարեհաջող են քան ներկայինը:


ժամանակներից, և հիմա Մոսկվան փորձում է ռուս-չինական միությունը ներկայացնել որպես դեղամիջոց արևմուտքից մեկուսանալու դեմ, չնայած որ այդ գաղափարը բավական ուտոպիստական է:
Անխոս Մոսկվայի և Պեկինի առևտրային և քաղաքական շփումները վերջին տարիներին զգալի բարելավել են: Այսպիսով, ռուսական ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալության ներկայացրած տվյալների համաձայն, 2000-ից 2013 թվականը ընկած ժամանակահատվածում երկկողմանի առևտրի շրջանառությունը աճել է մոտ տասն անգամ` 8-ից  մինչև 89,2 միլիոն դոլար:

Սակայն ոչ բոլոր ռուս քաղաքագետները և տնտեսագետներն են կիսում այդ խանդավառությունը, նշելով, որ տվյալ ծրագիրը հազիվ թե հնարավոր լինի ամբողջովին իրագործել, և նույնիսկ եթե դա հաջողվի, այն Ռուսաստանին ամբողջովին կդնի Չինաստանից կախվածության մեջ:
Այս երկկողմանի առևտրի ևս մեկ շատ կարևոր մտահաղացումն այն է, որ դոլարը փոխարինվի ազգային արժույթներով:
Բացի այդ Ռուսաստանի և Չինաստանի շահերը  ոչ միշտ են համընկնում արտաքին քաղաքականության հարցերում: Օրինակ, Ասիական ենթակառուցվածքային ներդրումային բանկի ստեղծումը Պեկինի նախաձեռնությամբ  էր, որը վստահության չարժանացավ Մոսկվայի կողմից, չնայած, որ հենց նա ներդրումների կարիք ունի, որպեսզի ձևավորի և թարմացնի ենթակառուցվածքները:


Պետք չէ մոռանալ նաև նրա մասին, որ հզոր դաշինքներ կնքելուց, անդամ-պետությունները չպետք է ունենան զգալի տարբերություններ տնտեսական զարգացման և համաշխարհային ազդեցության շրջանակներում: Մեր դեպքում Չինաստանի ՀՆԱ-ն հինգ անգամ մեծ է Ռուսաստանի ՀՆԱ-ից, իսկ ամենամյա տնտեսական աճի ցուցանիշի տարբերությունը շատ ավելի բարձր է:

No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates