mediamonitor.am Տոյոտայի վառելիքային էլեմենտներով (Fuel-Cell) աշխատող Mirai մոդելի պատվերները արդեն անցնում են 1500-ը
THE WALL STREET JOURNAL
Տոյոտա կորպորացիան տեղեկացնում
է, որ աշխարհում առաջին մասսայական արտադրության՝ վառելիքային էլեմենտներով
աշխատող Mirai մոդելի համար արդեն ստացել է 1500 պատվեր։ Այնինչ ընկերությունը 2015-ի համար Ճապոնիայում
նախատես էլ վաճառել ընդամենը 400 մեքենա։ Մեքենան վաճառքի է հանվել անցյալ ամիս։ Պատվերների
մոտ 60%-ը պետական կառույցներից
կամ ընկերություններից են իսկ 40%-ը անհատներից։
Վարչապետ Շինզո Աբեն
առաջիններից մեկն է փորձարկել մեքենան իր նստավայրի դիմաց։
«Մեքենան մեկնարկում է սահուն,
շատ անձայն է և հարմարավետ,»-ասում է պարոն Աբեն ավելացնելով, որ կառավարությունը կհորդորի
բոլոր նախարարություններին վերազինել իրենց մեքենայակազմը վառելիքային
էլեմենտներով աշխատող մոդելներով։
No comments:
Post a Comment