Breaking News

Thursday, January 22, 2015

The New York Times Օրը մի բաժակ ալկոհոլ՝ սրտային անբավարարությունը կանխելու համար





Օրական մեկ բաժակ կոկտեյլ խմելը կարող է նպաստել սրտային անբավարարության կանխմանը:

«European Heart Journal»-ում տեղադրված նոր հետազոտությունը, որն իրականացվել  է 54 և բարձր տարիք ունեցող 14629 հոգու մասնակցությամբ՝ 24 տարի շարունակ, ցույց է տվել, չափավոր ալկոհոլ օգտագործողներն ավելի քիչ են հակված ունենալու սրտային անբավարարություն, քան շատ խմողներն ու ընդհանրապես չխմողները:
Հետազոտվողների խմբում սրտի անբավարարության 2508 դեպք էր գրանցվել, և հետազոտողներն ուսումնասիրում էին՝ հաշվի առնելով նրանց տարիքը, սեռը, ծխախոտ օգտագործելու հանգամանքը, արյան բարձր ճնշումը և այլ փոփոխականներ:
Ընդհանրապես ալկոհոլ չօգտագործողների համեմատ այն տղամարդիկ,  որոնք օրական չափավոր քանակությամբ ալկոհոլ էին օգտագործում՝ մի բաժակ գինի, 12 ունցիա գարեջուր կամ մի քիչ լիկյոր, 20 տոկոսով ավելի քիչ էին հակված սրտային անբարարության, իսկ կանայք՝ 16: Այս առավելությունը գնալով նվազում էր ավելի շատ խմիչք օգտագործողների շրջանում:
Հետազոտության գլխավոր հեղինակ, Հարվարդի բժշկության պրոֆեսոր դոկտոր Սկոտ Դ. Սոլոմոնն ասում է, որ այս արդյունքները չպետք է պատճառ հանդիսանան ալկոհոլ օգտագործել սկսելու կամ դրա օգտագործումն ավելացնելու համար:
«Նրանք, ովքեր չափավոր քանակությամբ ալկոհոլ են օգտագործում, մասնավորապես՝ տղամարդիկ, կարող են որոշակի պաշտպանական օգուտ քաղել, - նշում է նա: - «Բայց եթե կանայք սկսեն օրական մեկ բաժակից ավելի ալկոհոլային խմիչք օգտագործել, իսկ տղամարդիկ՝ երկու, խնդիրների առաջացման վտանգը կմեծանա»:
Թեև ալկոհոլի օգտագործման և ոչ մի քանակությունը չի ասոցացվում սրտային անբավարարության ավելի բարձր ռիսկի հետ, դրա չափազանց շատ օգտագործումը՝ շաբաթական ավելի քան 21 բաժին, համարվում է տարբեր հիմքերով մահացության բարձրացման պատճառ:

No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates