Breaking News

Tuesday, January 20, 2015

Դետրոյտի ավտոշոուի աստղերը և դրանց նշանակությունը

Forbes.com
Բոլոր դեպքերում, Դետրոյտի Հյուսիս-Ամերիկյան միջազգային ավտոշուուն, տարվա ամենակարևոր ավտոիրադարձություններից մեկն է, հանդիսանալով հզոր տնտեսության, մրցունակ ընկերությունների, տեխնոլոգիական նորարարությունների հաղթարշավի արտացոլում:
Ներկայացվել են ընդհանուր առմամբ 55 նոր ավտոմեքենա, որոնցից 49-ը նշում են իրենց համաշխարհային նորամուտը, ներառյալ Nissan Titan XD և Toyota Tacoma պիքապները, Audi Q7 և Lincoln MKX լյուքս դասի ամենագնացները, և ապագա կոնցեպտները, ինչպիսիք են Chevrolet-ի 330կմ վազքով էլեկտրական Bolt-ը և Hyundai-ի ուրախ Santa Cruz փոքր չափսի արտագնա պիքապը:
Իմ կարծիքով, այստեղ կային չորս մեքենա, որոնք մնացած բոլորից վեր էին կանգնած՝ ավտո արտադրության ներկա և ապագա վիճակի մասին իրենց ունեցած ասելիքի պատճառով:
Ford GT
Ապշեցուցիչ, միջնամասում տեղադրված շարժիչով, այս սուպեր-մեքենան իր մուտքը նշեց ամպրոպազդու 600 ձիաուժ ունեցող երկու տուրբո ներմղիչներով EcoBoost V6 շարժիչով: Այն արտադրության է դրվելու մյուս տարի և ընտրված շուկաներում հանվելու է վաճառքի՝ ի նշանավորում 1966թ. Լե Մանի 24-ժամյա արշավում Ford GT մեքենաների առաջին երեք մրցանակային տեղերը զբաղեցնելու 50-ամյակը: GT-ն սիրահարների համար մի խաղալիք է, բայց միևնույն ժամանակ այն նաև Ford նորարարական խնայող շարժիչների, աերոդինամիկայի և կարբոն-ֆիբրային թեթև կառուցվածքների մեկտեղված ցուցասրահն է։ Ավտո-արտադրողների համար, արտանետումների վերահսկողության ավելի ու ավելի խիստ պահանջներին համապատասխանելու մրցավազքում, այս ամենը գնալով ավելի կարևոր է դառնում:



Chevrolet Volt
Ինչպես և նախորդը, այս նոր սերնդի Volt-ը էլեկտրական ավտոմեքենա է ավելացված վազքով, որը շարժվում է միայն մարտկոցի հաշվին, սակայն ունի նաև բենզինային շարժիչ, որն ապահովում է մեքենայի ընթացքը այն դեպքերում, երբ մարտկոցը դատարկվել է: AutoNation-ի Գլխավոր գործադիր Մայք Ջեքսոնի խոսքերով, սա «հարմար մեքենա է»՝ ցածր արտանետումներով մոդել, որը  կօգնի GM-ին բալանսի բերել վառելիք խմող մեծ պիքապների և ամենագնացների աճող վաճառքները, և համապատասխանել ընկերությունների վառելիքի ծախսի պետական միջինացված չափորոշիչներին: Եթե նրանք պետք է այսպես թե այնպես բավարարեն պետական չափանիշներին, ապա ինչու՞ չդարձնել այն գրավիչ գնորդների համար ևս: Հենց սա է, որ արեց GM-ը, հզորացնելով մարտկոցի վազքը 30 տոկոսով՝ հասցնելով լիցքավորումների միջև մինչև 80 կմ-ի, և ավելացնելով ընդհանուր վազքի երկարությունը մինչև 650 կմ – ցուցանիշ որը ունեն միջին վիճակագրական բենզինային ավտոմեքենաները: Արտաքինը ավելի սլացիկ և սպորտային է – այն լավ տեսք ունի անկախ նրանից, թե ինչ է թաքնված ներսում, իսկ ինտերիերը նշանակալիորեն բարելավված է: Հիմա արդեն հինգ հոգու նստելու տեղ կա (չնայած, ես չեմ նախանձում հետնամասի մեջտեղի նստատեղի ուղևորին), իսկ կենտրոնական վահանակը պակաս նախնադարյան է և ավելի պրակտիկ՝ ճիշտ այն ինչ ցանկացել էին Volt-ի նվիրված գնորդները:



Acura NSX
Երկար սպասված սուպերմեքենան Honda-ի լյուքսային ստորաբաժանման լավագույն մոդելն է, որը ջանում էր իր պատշաճ տեղը զբաղեցնել Եվրոպական լյուքսային ապրանքանիշերի շարքում: Սկիզբ առնելով օրիգինալ դասական մոդելից 25 տարի անց, 550 ձիաուժ ունեցող NSX-ը պետք է մարտահրավեր նետի սուպեր մեքենաների մասին ընդհանուր կարծիքին՝ համատեղելով երկու տուրբոներմղիչներով մեջտեղում տեղադրված շարժիչը երեք շարժիչով հիբրիդային համակարգի հետ: Մինչդեռ էլեկտրական շարժիչները ապահովում են մշտական պտտեցնող մոմենտ, դրանք միտում ունեն բարձր արագությունների ժամանակ թուլանալ: Տուրբոներմղիչները սկզբում հետ են մնում, հետո հզոր կերպով միանում ավելի բարձր փոխանցումներին հասնելով: Համատեղելով այս ամենը, Acura-ն հայտարարում է, որ NSX-ը պարգևում է վարման ընթացքի արտառոց զգացողություններ: Դժբախտաբար Acura-ի համար, իր մեծ բացահայտումից վայրկյաններ առաջ նույն ցուցասրահի անմիջապես կողքի հարթակում Ford-ը օդամղիչի մռնչոցով որոշեց ներս բերել GT-ն՝ Acura-ի հարթակից իր վրա քաշելով ողջ ուշադրությունը: Ափսոս:

Buick Avenir

Իմ ամենասիրելի մեքենան այս շոույում՝ սլացիկ և հիասքանչ կոնցեպտը ակնարկներ է անում Buick-ի ապագա ոճային ուղղության մասին : Տասնամյակներ շարունակ լինելով «պապիկների մեքենա» Buick-ը ԱՄՆ-ում վայելում է իր վերածնունդը պայմանավորված Չինաստանում հզոր վաճառքներով: Avenir-ը՝ ֆրանսերեն «ապագա», հետևի քարշակ անիվներով մի գեղեցկուհի է՝ երկար կապոտով, լայն կոնքերով, և սալոնի հետ մղվածությամբ, ինչով իր հարգանքի տուրքն է մատուցում հին Riviera-ին, բայց միանշանակ ժամանակակից կատարմամբ: Եվ առաջին անգամ երկար ժամանակի ընթացքում խոսակցությունը գնում է ոչ թե սնանկության կամ մեքենաներ հետ կանչելու, այլ հիանալի մեքենաներ ստեղծելու մասին: ԵՎ դա հուսադրող է:



No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates