Դրոններ, որոնք չափազանց փոքր են, վարդագույն դրոններ, սելֆի նկարահանող կամ ինքնուրույն թռչող դրոններ. Լաս Վեգասում ընթացող Սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսի դրոնների հատվածը հաճելիորեն բզզում է բառի ամենատարբեր իմաստներով:
«Դրոնները, թերևս, ամենաշատ գովազդվող ապրանքն են հանդիսանում ներկայիս ցուցահանդեսում», – ասում է Բեն Վուդը CCS Insight վերլուծական կենրտրոնից:
«Կարգավորման և անվտանգության առումով ոլորտն իրենից մի իսկական ականապատ դաշտ է ներկայացնում, բայց գների սպասվող անկմանը զուգընթաց այս տարվա Սուրբծննդյան նվերների ցանկում դրոններն է´լ ավելի շատ տեղ կզբաղեցնեն:
Սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսի կազմակերպիչ «Սպառողական էլեկտրոնիկայի ասոցիացիայի» տվյալներով` 2015թ. դրոնների շուկան կկազմի շուրջ 130 միլիոն ԱՄՆ դոլար, որը 50 տոկոսով ավելի է 2014 թվականի ցուցանիշից:
ԱՄՆ-ում Ավիացիայի ֆեդերալ մարմինը, օրինակ, դրոնների կոմերցիոն կիրառման համար ունի սահմանված խիստ կանոններ, սակայն կոմերցիոն կիրառությունից զատ աշխարհում կա որոշակի մտահոգություն կապված սիրողական դրոնների և անհատական տվյալների գաղտնիության հետ, քանի որ այս թռչող սարքերի մեծամասնությունը զինված է տեսախցիկներով:
Երկրորդ կարևոր մտահոգությունը մարտկոցների աշխատանքի տևողությունն է:
Այս ցուցահանդեսում ես խոսել եմ դրոններ արտադրող բազմաթիվ ընկերությունների հետ, որոնք ներկայացնում են թե´ բյուջետային և թե´ առաջատար անօդաչու թռչող սարքեր, և մարտկոցի կյանքը միջինում կազմում է մոտ քսան րոպե, իսկ որոշների դեպքում` ընդամենը 10 րոպե թռիչքային ժամանակ: Մի ընկերություն էլ պնդում է, որ իրենց սարքավորումն ունի 50 րոպե թռիչքային ժամանակ:
«Դրոնների հետ կապված ամենամեծ հիասթափությունը մարտկոցի «կյանքի» տևողությունն է», ասում է պարոն Վուդը: «Այս խնդիրն առաջիկայում լուծելու հեռանկարները դեռևս մշուշոտ են»:
No comments:
Post a Comment