Breaking News

Tuesday, January 20, 2015

Ֆեյսբուքը Ձեզ ավելի լավ է ճանաչում, քան Ձեր ամուսինը

vedomosti.ru

Ուսումնասիրելով մարդու ֆեյսբուքյան էջը ` կարելի է տվյալ անձի մասին ավելի շատ պատկերացում կազմել, քան նրա մասին կպատմեն նրա ամենամոտ ընկերները

Ուսումնասիրելով մարդու ֆեյսբուքյան էջը, համադրելով նրա հավանած էջերը, «Հավանել» սեղմածները` կարելի է տվյալ անձի մասին ավելի շատ պատկերացում կազմել, քան նրա մասին կպատմեն ամենամոտ ընկերները: Այդպիսի եզրակացության են եկել Քեմբրիջի և Սթենֆորդի համալսարանի գիտնականները` հիմնվելով կամավորների սոցիալական արձագանքների վրա, գրում է «Ֆայնենշլ թայմզ»-ը: Հետազոտողները խոստովանում են, որ իրենց արդյունքները կարող են շատ սարսափեցնող լինել: Բայց և այնպես, հետազոտությունը մեծ գործնական նշանակություն ունի, օրինակ, արհեստական ինտելեկտի հետ փոխազդեցության ոլորտում. մեքենայի բանականությունը կարող է լավ հասկանալ իր ստեղծողի՝ մարդու պահանջները` հիմնվելով տվյալների փոքր զանգվածի վրա:
Սկզբում հետազոտողները, հիմնվելով հարյուրհարցանի հարցաշարի արդյունքների վրա, որը անց էր կացվել 86 700 ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում, ստեղծեցին անհատականությունների առանձնահատկությունների «մեծ հնգյակը» իրենց նախընտրությունների հետ կապող մոդել. էքստրավերսիա, բարեհամբուրություն, բարեխղճություն, էմոցիոնալ կայունություն և փորձին պատրաստականություն: Պարզվել է, որ մեդիտացիայի, մտքերի փոխանակման կոնֆերանսների և Սալվադոր Դալիի սիրահարներն ավելի պատրաստ են փորձերի, իսկ Jersey Shor շոուի հերոս Սնուկիի և երեկույթների սիրահարները` էքստրավերտներ են:
Այնուհետև հետազոտության մասնակիցները գիտնականների համար հասանելի դարձրեցին իրենց ֆեյսբուքյան պրոֆիլի «հավանած» նյութերը, և դրանց հիման վրա գնահատվեց յուրաքանչյուրի անհատականությունը: Մասնակիցները նաև հանձնեցին անձնական բնութագրական թեստ: 17 000 մասնակիցներ կարողացան նաև ներգրավել իրենց ծանոթներին, ովքեր առանձին գնահատեցին հետազոտվողների անձնական հատկությունները: Համեմատությունից հետո պարզվեց, որ համակարգիչն ավելի լավ է գնահատում մարդու էությունը, քան իր գործընկերը տասը «հավանած»-ի վերլուծությունից հետո, քան ընկերը` յոթանասուն «հավանած»-ի վերլուծությունից հետո, քան բարեկամը` 150 «հավանած»-ի վերլուծությունից հետո և քան ամուսինը 300 «հավանած»-ի վերլուծությունից հետո: Միջինում յուրաքանչյուր ֆեսբուքյան օգտատիրոջը բաժին է հասնում 227 «հավանած» նշում, տեղեկացնում է «Ֆայնենշլ թայմզ»-ը:
«Դա նշանակում է, որ համակարգչին հասանելի է մարդկային անհատականությունը հասկանալը, և ժամանակի ընթացքում նա ինքնուրույն կարող է փոխազդել մարդու հետ որպես անհատականություն»,- նշում է հետազոտության համահեղինակ, Քեմբրիջի համալսարանի փսիխոմետրիայի կենտրոնի փոխղեկավար Դեվիդ Սթիլուելը: «Նա» ֆիլմի սցենարը, որտեղ մարդը սիրահարվում է առաջադեմ բանական ինտելեկտին, անհնար չի թվում»,-ասում է նա: Սթիլուելը կարծում է, որ հետազոտության արդյունքները կարող են ուժեղացնել անհանգստությունները` կապված անձնական կյանքին միջամտության հետ: «Սակայն եկեք պարզենք, թե ինչու է դա վախեցնում: Համակարգիչ, որը հասկանում է մարդուն, դա վատ չէ: Խնդիրը «Գուգլ»-ի և «Ֆեյսբուք»-ի նման կազմակերպությունների մեջ է, իրենց ոչ թափանցիկ համատեքստային գովազդով: Նրանք չեն բացատրում, թե ինչու են ձեզ ցույց տալիս հենց այդ գովազդը»,-նշում է գիտնականը:
Աշխատությունը տպագրված է գիտությունների ազգային ակադեմիայի հետազոտությունների ամսագրի մեջ: Նա հիմնված է 2013թ. կատարված հետազոտության վրա, որը ցույց է տալիս, որ Ֆեյսբուքի էջի ուսումնասիրության հիման վրա կարելի է բավական ճշգրիտ գուշակել օգտատիրոջ IQ-ն կամ օրինակ քաղաքական հայացքները:




No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates