Breaking News

Friday, January 23, 2015

Գերմանիան պայքարում է արդյունաբերության համաշխարհային առաջատարի դիրքի համար իր “խելացի” գործարանների միջոցով



The Wall Street Journal

Գերմանիան ջանում է լինել առաջինը թվային հեղափոխության մեջ: Հսկայական դեր ունի այդ ջանքերը իրականացնելու մեջ փոքրիկ Ամբերգ քաղաքում գտնվող Siemens գործարանը: Բայց բանը նրանում չէ, թե ինչ են արտադրում այդ գործարանում (այս դեպքում - BASF, Bayer, Daimler, BMW և այլ գործարանների համար արտադրվող ավտոմատացված սարքեր), այլ թե ինչպես է համացանցի միջոցով կազմակերպված, 1000 արտադրական միավորների միջև հաղորդակցությունը: Նրանց մեծ մասը կարող է փոխանցել միմյանց ինֆորմացիա և հավաքել տարատեսակ բաղադրիչներ առանց մարդկային միջամտության, թեպետ գործարանի տարածքը, որտեղ նրանք տեղադրված են 9000 քառ/մ է:


Ամբերգի գործարանը գերմանական կառավարության,  կազմակերպությունների, համալսարանների և հետազոտական կենտրոնների միասնական փորձերից առաջիններից է, որտեղ ձգտել են ստեղծել ամբողջովին ավտոմատացված “խելացի” գործարան, որը կաշխատի ինտերնետ-տեխնոլոգիաներով: Նմանատիպ գործարանները կարտադրեն ամբողջովին անհատականացված արտադրանք, երբ նրանք գտնվում են արտադրամասերում: Անավարտ արտադրանքը հավաքման հոսքագծի վրա “ինքնուրույն կասի մեքենային, թե ինչ պետք է անել”, և նա անմիջապես կարտադրի վերջնական արտադրանքը: Այսպես է այդ ամենը բացատրում Industrie 4.0 համատեղ ծրագրի տնօրենների խորհրդի համանախագահ Վոլֆգանգ Վալստերը:

Այս մտահաղացումը կօգնի Եվրոպայի խոշորագույն տնտեսության հիմք հանդիսացող Գերմանիայի արդյունաբերական արտադրությանը մնալ մրցունակ համաշխարհային շուկայում, հաշվի չառնելով զարգացող պետությունների էժան աշխատուժը և ԱՄՆ արդյունաբերության վերածնունդը:
Այսպես կոչված “Ինտերնետ իրեր” ծրագրի հիմքում, ֆիզիկական սարքավորման ինտերնետ հասանելությունն է: Այս տարի  Google-ը նկատելի քայլ է արել այդ ուղղությամբ, որպեսզի այդ օրինակ իրերը հայտնվեն սպառողական շուկայում: Նա $3,2 միլիարդ դոլարով ձեռք է բերել Nest Labs-ը, որը արտադրում էր ջերմակայունացման սարքեր, որոնց կարելի է ղեկավարել սմարտֆոնների կամ նմանատիպ սարքավորումների միջոցով:

Խելացիարտադրության զարգացումը դեռևս գտնվում է սկզբնական փուլում: Բայց արհեստական բանականության գերմանական հետազոտական կենտրոնը (DFKI) արդյունաբերական կազմակերպությունների հետ միասին աշխատում են այդ ոլորտի առավել առաջադեմ նախագծերի վրա: Կայզերսլաուտերնում գտնվող DFKI փորձնական “խելացի” գործարանում BASF քիմիական կոնցերնը արտադրում էր անհատականացված շամպուններ և հեղուկ օճառի տեսակներ: Գորցընթացը ընթանում էր հետևյալ կերպ. Համացանցի միջոցով արվում էր փորձնական պատվերը, իսկ ռադիոհաղորդիչները, որոնք ամրացված էին հոսքագծի վրա գտնվող դատարկ տարաներին, անմիջապես հաղորդում են մեքենաներին թե ինչպիսի հավելանյութեր, բույրեր, փականներ և պիտակներ են անհրաժեշտ: Այդպիսով նույնիսկ հոսքագծի վրա միմյանց հարևանությամբ գնտվող տարբեր տարաները կարող են ունենալ տարբեր պարունակություններ: Ապրանքների և արտադրական միավորների միջև հաղորդակցությունը իրականացվում է անլար կապի միջոցով, իսկ մարդը մուտքագրում է տվյալները մեկ անգամ, փորձնական պատվերի ժամանակ:

 Ամբերգում գտնվող Siemens գործարանը ցույց է տալիս թե ինչի են արդեն ընդունակ նմանատիպ գործարանները: 25 տարի շարունակ նրանում աստիճանաբար ներդրվում էին թվային տեխնոլոգիաները, և այժմ արդեն ավտոմատացված է  արտադրության մոտ 75%-ը, իսկ 1150 աշխատակիցները նստած են համակարգչի առջև և վերահսկում են գործընթացը: Բայց մինչ ինքնուրույն աշխատող համակարգի ամբողջական գործարկումը կարող են անցնել տասնյակ տարիներ: Ինչպես նշում է Siemens գործարանի տնօրենների խորհրդի անդամ Զիգֆրիդ Ռուսվուրմը, այժմ իր կազմակերպության ձեռքերում միայն “շինարարական մասնիկներն են”:

Ամբերգի գործարանի հետ մեկտեղ “խելացի” արտադրության ուղղով են գնում նաև էլեկտրոշարժիչներ աչտադրող Wittenstein ընկերության կազմակերպությունները և Robert Bosch-ը, որի հոսքագծի վրա են արտադրվում հիդրավլիկ սարքավորումները:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել կազմակերպություններին ավելի շատ ջանքեր գործադրել, որպեսզի թվային տեխնոլոգիաների դարաշրջանում մնալ մրցունակ: Էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը մտավախություն ունի, որ ամերիկյան կազմակերպությունները, ինչպիսիք են Google-ը, կգերիշխեն ինտերնետ-տվյալների ոլորտում: “Industrie 4.0 ծրագրի աշխատանքի համար անհրաժեշտ մեծ տվյալները հավաքվում են ոչ թե գերմանական կազմակերպությունների, այլ սիլիկոնյան հովտում գտնվող չորս խոշոր կորպորացիաների կողմից: Ահա թե ինչն է մեզ անհանգստացնում”. – ասել է Գաբրիելը, Google-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտի հետ հասարակական դեբատների ժամանակ:

Սակայն գերմանական կազմակերպությունների ղեկավարները այդքան էլ անհանգստացած չեն այդ փաստով: Siemens ընկերության տնօրեններից` Պետեր Հերվեկը, Google-ի ինտերնետ-ոլորտում գերիշխող դիրքը, իր կազմակերպության համար վտանգավոր չի համարում: Իր խոսքերով կազմակերպությունները կարող են նաև գործընկերնոր հանդիսանալ: Bosch ընկերության տնօրենների խորհրդի անդամ Վերներ Ստրուտի խոսքերով, երբ գործը հասնում է ինտերնետ իրերին, անհրաժեշտ են ավելին քան համակարգչային ծրագրերը: Անհրաժեշտ են ապրանքներ որոնց կարելի է դիպչել, ասում է նա:
Տևական ժամանակ գերմանական կազմակերպությունները իշխող դիրք ունեին արտադրական տեխնոլոգիաների զարգացման և ներդրման մեջ: Այժմ որպեսզի զբաղեցնեն առաջատար դիրքեր, նրանք ունեն պետական աջակցություն: Industrie 4.0 ծրագիրը միացնում է պետական և մասնավոր սեկտորները; Գերմանիան հաջողությամբ կարողանում է նրանք իրագործել: Կառավարությունը հաղթողներ չի ընտրում և հանձնում մրցանակ, այլ տրամադրում է 200 միլիոն եվրո ($253 մլն) տեխնոլոգիական հետազոտությունների համար, որպեսզի կազմակերպությունները նախագծեն ընդհանուր ստանդարտներ: Նրանց օգնում են պետական հետազոտական ինստիտուտները:


No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates