Tuesday, January 20, 2015
Intel ընկերության 150 դոլարանոց HDMI քարտը ցանկացած հեռուստացույց վերածում է Windows օպերացիոն համակարգով աշխատող համակարգչի
Եթե ձեր հեռուստացույցն ունի HDMI մուտք, դուք, իհարկե, կարող եք միացնել Chromecast կամ Fire TV Stick կամ կարող եք վճարել 150 դոլար և ստանալ նույնանման քարտով աշխատող ամբողջական համակարգիչ Windows 8.1 օպերացիոն համակարգով։ Սա Intel-ի Compute Stick-ն է, էլեկտրոնային HDMI համեստ սարքավորում, որը տանում է անհատական համակարգչի դեր։
Այն առանձնապես հզոր չէ. դուք կստանաք quad-core 1.33GHz Intel Atom պրոցեսոր, 2GB RAM, և 32GB հիշողություն, բայց ունի Wi-Fi և Bluetooth, ինչպես նաև ստանդարտ USB մուտք և Micro SD հիշողության քարտի ընդունիչ` հիշողությունը մեծացնելու համար։
Եթե, իհարկե, դուք ծավալուն համակարգչային խաղերի սիրահար չեք ու ձեզ համարում եք համակարգչի միջին վիճակագրական օգտագործող, ապա այս քարտ-համակարգչից դուք շատ բան կարող եք վերցնել։
Ամենայն հավանականությամբ այս նոր սարքավորումն իր տեղը կգտնի նաև փոքր բիզնեսներում, դպրոցներում և բոլոր այն վայրերում, ուր աշխատակիցներին անհրաժեշտ է տրամադրել շատ մատչելի և վստահելի համակարգիչներ, քանի որ այն ամենը, ինչ ձեզ պետք է, HDMI մուտքով մոնիտորն է և մի քանի արտաքին սարք միացումների համար։
Այսպիսով, եթե դուք բավարար խիզախ եք, կարող եք արդեն այս փոքրիկ համակարգիչները գնել չինական վերավաճառող կայքերից, բայց խորհուրդ է տրվում սպասել Intel-ի պաշտոնական թողարկմանը, որն ըստ The Wall Street Journal-ի սպասվում է այս տարվա առաջին կիսամյակում: Ի դեպ` Linux օպերացիոն համակարգով տարբերակը կարժենա 90 դոլար։
Labels:
տեխնոլոգիաներ I
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment