businessinsider.com
Mercedes-Benz GLE սպորտային օժանդակ կուպեն (Sports Utility Coupé) գեղեցիկ չէ:
Իրականում, SUC անվանդմամբ ամբողջ այս (Ես դա չեմ հորինում, ի միջի այլոց) սեգմենտը գեղագիտական առումով ներկայանալի չէ:
Իսկ «ամբողջ սեգմենտ» ասելով ես ի նկատի ունեմ BMW X6-ը: Վերջին 5 տարվա ընթացքում BMW X6-ը վայելում էր
լիակատար մենաշնորհ: Սակայն, GLE-ն՝ իր էությամբ նույնպես գեղագիտորեն տհաճ, միանշանակ կմխրճվի այդ շուկան և BMW-ի գրպանից
որոշակի գումարներ կտանի:
Չհաշված արտաքինը մեծ Մերսը բավականին տպավորիչ է: GLE-ն ներկայանում է որպես սպորտային
կուպեի ոճի և բնավորության
մեքենա՝ միայժամանակ հագեցած բարձրացված արտաճանապարհային թափքով և ամենագնաց
ունակություններով: Իսկ GLE 450 AMG-ի 362 ձիաուժ ունեցող երկու տուրբո ներմղիչներով V6 շարժիչը ունակ է ապահովելու տպավորիչ «մռնչոց»:
«GLE կուպեն ցուցադրում է կուպեներին բնորոշ հատկություններ, ինչպիսիք են
սպորտայինությունը, դինամիկան և ճարպկությունը, միևնույն ժամանակ ցուցադրելով
արտաճանապարհային մեքենաներին բնորոշ ինքնավստահ ներկայացուչցականություն, բազմաֆունկցիոնալություն
և ամրություն», ասված է Mercedes-AMG-ի
հայտարարության մեջ:
Այսպիսով,
արդյո՞ք արժեր ստեղծել GLE-ն: Եթե այն BMW-ից վաճառքներ է տանելու՝ իհարկե արժեր: Սակայն, այս տիպի
մեքենաների շուկան կարծես այդքան էլ մեծ չի: Նախորդ տարվա ընթացքում BMW-ն Հյուսիսային Ամերիկայում վաճառել է ընդամենը 3400 X6 մոդելի մեքենա: Սա 28.8%-ով ավելի ցածր է քան նախանցյալ
տարի: Համեմատության համար՝ BMW-ն 10 անգամ ավելի շատ X3 և X5 մոդելի
պայմանական արտաճանապարհային մեքենաներ է վաճառում:
Ռազմաճակատը
ուրվագծված է: Մնում է տեսնել ո՞վ կհաղթի, անգամ եթե այս կռիվը այդքան էլ իմաստալից
չի:
No comments:
Post a Comment