Breaking News

Tuesday, January 20, 2015

Աբրամովիչը Նյու-Յորքում թաղամաս է գնում առանձնատուն կառուցելու համար.

“Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը այնքան է սիրում “մեծ խնձորը”, որ այդտեղ ձեռք է բերում թաղամասի մեծ մասը, որպեսզի կառուցի Նյու-Յորքի ամենախոշոր առանձնատներից մեկը”, - տեղեկացնում է ամերիկյան The New York Post թերթը: Չուկոտկայի նախկին սեփականատերը հոկտեմբերին 29,7 միլիոն դոլարով գնել է մի քանի բնակարան կենտրոնական այգու հարևանությամբ գտնվող East 75th Street փողոցի վրա: Իսկ մեկ ամիս անց Ռոմանը գաղտնի ձեռք է բերել 18,3 միլիոն դոլար արժողությամբ բնակարան: Պարզվել է, որ այդ նույն փողոցի վրա, խորհրդավոր ռուսը Մարկ և Լորի Ֆայֆերից գնել է ևս մեկ տուն: Այն 2000 թվականին արժեր 7,4 միլիոն դոլար, իսկ հիմա շուրջ 20 միլիոն դոլար: Եվ այս ամենը նրա համար, իբր որպեսզի կառուցի հսկայական առանձնատուն իր և Դաշա Ժուկովայի համար, ում հետ նա մեծացնում է երկու երեխաներին (իհարկե որոշ աղբյուրների համաձայն օլիգարխի հարաբերությունները Դաշայի հետ վերջին ժամանակներում այնքան էլ հարթ չեն):

Հրատարակչության տեղեկության համաձայն, ոչ ոք տեղյակ չէր, որ իրենց բնակարանները Աբրամովիչի աչքի տակ են: “Մի գեղեցիկ օր թակել են նրանց դուռը և տեղեկացրել որ իրենց բնակարանը ցանկանում է գնել ռուս միլիարդատերը. Եթե նրանք տեղեկանային ում մասին է խոսքը, ապա ավելի շատ գումար կպահանջեին”, - պատմել է թերթի աղբյուրը:

Իմիջիայլոց տան տերերի ագահությունից Ռոմանը իզուր չէ զգուշանում: Դեռ թարմ է հիշողությունը հայտնի հինգերորդ պողոտայի վրա գտնվող, 75 միլիոն դոլար արժողությամբ  22 սենյականոց բնակարանը: Գործարքը կասեցվեց, քանի որ բնակարանի տերը տեղեկանալով գնորդի մասին, բարձրացրեց արժեքը:

Հիմա նախկին սեփականատերերը, ինպես նաև օլիգարխի ներկայացուցիչները, ոչինչ չեն մեկնաբանում:

Ի դեպ սա ռեկորդ չե: Այս անգամ Աբրամովիչը չի կաչող հավակնել ամենա-ամենա տիտղոսին: 2011 թվականին ռուս օլիգարխ Դմիտրի Ռիբոլովլեվը գնել էր 88 միլիոն դոլար արժողությամբ 10 սենյականոց բնակարան: Բայց նա էլ երկար չմնաց ռեկորդակիրների ցուցակում: Անհայտ գնորդը ձեռք էր բերել Նյու-Յորքյան երկնաքերերից մեկում հարյուր և կես միլիոն դոլար արժողությամբ բնակարան:


No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates