Breaking News

Sunday, January 18, 2015

Պորոշենկոն հայտարարել է որ Դոնբասը կվերածնվի

TACC

“Մենք մի կտոր անգամ չենք տա ուկրաինական հողից”- հայտարարել է նախագահը ահաբեկչության հիշատակին

նվիրված քայլերթի ժամանակ:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկով ելույթ ունենալով միասնության քայլերթի ժամանակ հայտարարել է, որ Դոնբասը կվերածնվի:

“Մենք ոչ մի կտոր ուկրաինական հող չենք հանձնի, կվերածնենք Դոնբասը և կապացուցենք, որ մեր ուժը միասնության մեջ է:” – ասել է նա:

Քայլերթը մեկնարկել է կիրակի օրը, Տարաս Շեվչենկոյի անվան այգուց: Ավելի քան տաս հազար մարդ, ուկրաինական դրոշներով և երկլեզու` “Ես եմ Վոլնովախը” ցուցանակներով, անցան մայրաքաղաքի փողոցներով դեպի անկախության հրապարակ:

Ակցիայի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Վոլնովախի ողբերգության զոհերի հիշատակը:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Դոնեցկից Զլատոուստովկա ընթացող ավտոբուսը Կիևի վարկածով ընկել էր ԴԺՀ զինված գրոհայինների ռմբակոծության տակ, ինչի հետրանքով տասներեք խաղաղ բնակիչ զոհվել էր, տասնվեցը` ծանր վիրավորվել:


No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates