Uefa.com
ՖԻՖԱ-ի Ոսկե գնդակը ստանալուց հետո Քրիշտիանու Ռոնալդուն ասաց, որ նա ցանկանում է լինել բոլոր ժամանակների լավագույն խաղացողներից մեկը։
Ռեալ Մադրիդի և Պորտուգալիայի հավաքականի խաղացողը նվաճել է ՖԻՖԱ-ի Ոսկե գնդակը հաղթելով Լիոնել Մեսիին և Մանուել Նոյերին ֆուտբոլի համաշխարհային թագի համար պայքարում: Ռոնալդուն վերցնում է մրցանակը արդեն երրորդ անգամ, միանալով ֆուտբոլիստների հինգ հոգիանոց էլիտար խմբին, ֆուտբոլիստներ որոնք կարողացել են երկուսից ավել անգամ նվաճել այս մրցանակը: 29 ամյա խաղացողին մրցանակը տրվել է ևս մեկ տարվա անհավատալի արդյունքներից հետո: Նա հաջողացրել է խփել 62 գոլ իր երկրի հավաքականի և ակումբի համար, սահմանելով մի շարք ռեկորդներ, այդ թվում դառնալով առաջին խաղացողը, որը կարողացել է ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի երկու եզրափակիչներում խփել հաղթական գոլեր։ Սա ի դեպ յոթերորդ համարի տակ հանդես եկող ֆուտբոլիստի չորրորդ մրցանակն է 2014 թվականի համար:
-Սա անմոռանալի տարի էր,- Տիերի Հենրիի ձեռքից վերցնելով պարգևը ասում է Ռոնալդուն, — նման մրցանակ շահելը բացառիկ արդյունք է: Ես ուզում եմ շարունակել քանի որ պարտավոր եմ նորանոր տիտղոսներ նվաճել իմ թիմի և ինձ համար, օր օրի լավացնել իմ խաղը: Ես երբեք չէի մտածի, որ կկարողանամ նվաճել այս տիտղոսը երեք անգամ: Ես ուզում եմ դառնալ բոլոր ժամանակների լավագույն խաղացողներից մեկը:
No comments:
Post a Comment