THE WALL STREET JOURNAL
Եկել է համակարգչային մոդելավորմամբ ստեղծվող սննդի ժամանակը, և այն ավելի համեղ է, քան կարելի էր պատկերացնել: Ջեֆրի Ա. Ֆոուլերը մասնակցել է Լաս-Վեգասում կազմակերպված Սպառողական էլեկտրոնիկայի շոուի ընթացքում եռաչափ տպիչների աղանդերի համտեսմանը
Եռաչափ տպիչները, որոնք օգտագործվում են ցանկացած ոլորտում, սկսած ինդուստրիալ աշխարհից մինչև զարդեղեն, այսօր արդեն ներթափանցել են խոհարարական կյանք: Համագործակցելով ավագ խոհարարների և այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսի եք Hershey’s և Barilla-ն, եռաչափ տպիչները փորձարկում են շոկոլադը, խմորը, շաքարավազը և այլ բաղադրիչներ, որոնք կարող են ներբեռնել տպիչների մեջ:
Եռաչափ տպիչները խոհարարական աշխարհում օգատործելով կարելի է հասնել ոչ միայն զանգվածային արտադրության, այլև լիովին նոր տեսակի արտադրանքի: Տպիչները կարող են ստանալ շոկոլադի և մակարոնեղենի՝ նախկինում անհնարին բազմապիսի ձևեր և համադրություններ: Մոլեկուլյար խոհարարության դրոշակակիր Ֆերան Ադրիան արդեն փորձարկել է նոր տեխնոլոգիան, իսկ Barilla-ի կողմից հովանավորվող եռաչափ տպիչների մրցույթի ժամանակ հնարավոր եղավ ստանալ մակարոնեղենի այնպիսի տեսակ, որը վերածվում է ծակի եռացրած ջրում հայտնվելուց հետո:
Սննդի արտադրության զանգվածային եռաչափ տպիչներն նախատեսված են պրոֆեսիոնալ խոհարարների համար, և հավանաբար կարժենան հազարավոր դոլարներ:
No comments:
Post a Comment