Breaking News

Wednesday, January 21, 2015

Ծանր մանկությունը նպաստում է արագ ծերացմանը պնդում է նոր հետազոտությունը

TIMES

Անցյալ շաբաթ «Կենսաբանական հոգեբուժություն» կոչվող ամսագրում լուսաբանված հետազոտության համաձայն  
մանուկ հասակում մարդու հետ տեղի ունեցած դժբախտությունները և հոգեբանական սթրեսները կարող են բերել մոլեկուլյար մակարդակում փոփոխությունների, որոնք և արագացնում են ծերացումը։

Հետազոտությանը մասնակցելու համար հրավիրվել են 299 մեծահասակ, որոնք բաժանվել են տարբեր խմբերի՝ ըստ մանուկ հասակում վերապրած դժբախտ դեպքերի կամ ունեցած ընկճախտի, անհանգստությունների կամ թմրադեղերի հետ ունեցած խնդիրների։  


Այնուհետև գիտափորձի մասնակիցներից վերցվել են նրանց ԴՆԹ-ի փորձանմուշները վերլուծելու  համար միտոխոնդրիալ ԴՆԹ-ում առկա փոփոխությունների աստիճանը և տելոմերների երկարությունը։  

Միտոխոնդրիալ ԴՆԹ-ում փոփոխությունների մակարդակը և տելոմերների կարճանալը այն ցուցիչներն են որոնցով չափում են բջիջների ծերացումը։ Հետազոտության արդյունքները վկայում են, որ ծանր մանկությունը և երկարաժամկետ հոգեբանական պաթոլոգիաները ուղիղ կապ ունեն տելոմերների կարճացման և միտոխոնդրիալ փոփոխությունների հետ։

Նման կապերը հատկապես ընդգծված են այն մարդկանց մոտ ովքեր մանուկ հասակում վերապրել էն ուժգին սթրեսներ, ունեցել են վախեր, կորցրել են իրենց ծնողներին կամ պարզապես արժանացել են կոպիտ վերաբերմունքի։ «Բջիջների մակարդակում հոգեբանական գործոնների ազդեցությամբ առաջ եկած նման փոփոխությունները հայտնաբերելը մեզ օգնում է հասկանալ տարբեր հիվանդությունների պատճառները և ծերացման գործընթացն ընդհանուր առմամբ»- ասում է Բրաունի համալսարանի Մարդու վարքագծի և հոգեբուժության պրոֆեսոր Օդրի Տիրկան։


No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates