Շատ աղջիկներ փորձում են բոլոր հասանելի միջոցներով, այդ թվում և նիհարեցնող դեղահաբերով ազատվել ավելորդ քաշից: Woman's Day-ի խմբագրությունը զրուցել է եվրոպական կենտրոնի (European Aesthetic Center) դիետոլոգ Յուլիա Բորիսովոյ Մոսկվիչայեվի հետ նման «դիետայի» դրական և բացասական կողմերի մասին:
Արդյո՞ք վաճառվող բոլոր նիհարեցնող դեղահաբերը իրենցից ներկայացնում են կենսաակտիվ հավելումներ և վաճառվու՞մ են առանց դեղատոմսերի:
Ո՛չ, ո՛չ բոլորը: Դեղատներում դեղատոմսով վաճառվում են այն պրեպարատները, որոնք հանդիսանում են դեղամիջոցներ: Նրանց անվանումները կարող են լինել տարբեր, բայց նրանց ակտիվ բաղադրիչներն են օրլիստատը և սիբուտրամինը:
Մնացած միջոցները իրենցից ներկայացնում են կենսաակտիվ հավելումներ (БАД) և շատ հաճախ պարունակում են բուսական բաղադրիչներ՝ (օրինակ՝ կոֆեին), որոնք կարող են նյարդային համակարգի վրա ունենալ ակտիվացնող ազդեցություն՝ խթանելով նյութափոխանակությունը և հանդիսանալ որպես լուծողական, լեղամուղ, միզամուղ, բջջանյութ, որը ուռելով ստամոքսում թույլ է տալիս նվազեցնել սպառման չափաբաժինը և այլն:
Ճի՞շտ է, որ պետք չէ պահել դիետա քաշը նվազեցնող հաբեր օգտագործելու դեպքում: Ասում են, որ հաբերը ձեր փոխարեն անում են ամեն ինչ:
Դրանք չեն խոստանում հրաշքներ և նախազգուշացնում են հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին: Իսկ կենսաակտիվ հավելումների (БАД) գովազդը խոստանում է հենց հրաշքներ. կերեք ինչ ուզում եք և նիհարեք: Դա պետք է ձեզ սթափեցնի:
Ինքանո՞վ են անվտանգ «բարեկազմության համար նախատեսված հաբերը»:
Քաշի նավզեցման համար նախատեսված դեղորայքային պրեպարատները ունեն մի շարք հակացուցումներ: Դրանք նշանակվում են միայն բժշկի կողմից՝ հաշվի առնելով հիվանդի առողջական վիճակը:
Դրանք ունեն որոշակի կողմնակի ազդեցություններ, որոնք կարող են ի հայտ գալ ցանկացած դեպքում, չնայած այն բանին, որ այդ պրեպարատները անցել են բազմաթիվ կլինիկական փորձարկումներ:
Արտադրողները կենսաակտիվ հավելումների կողմնակի ազդեցությունների մասին ոչինչ չեն նշում, լռում են: Դրանց բաղադրության մեջ շատ հաճախ ընդգրկվում են բարձր ակտիվության նյութեր, որոնք բարձրացնում են զարկերակային ճնշումը, արագացնում սրտի բաբախը, առաջացնում անքնություն, նյարդային գրգռվածություն և այլն:
Կտրականապես խորհուրդ չի տրվում զբաղվել ինքնաբուժությամբ, ինչպես քաշը նվազեցնող պրեպարատներով, այնպես էլ կենսաակտիվ հավելումներով: Հետևանքները կարող են վտանգավոր լինել հատկապես հղիների, կրծքով կերակրողների և դեռահասների համար:
Հաբերի ընդունումից հետո քաշի կորստի արդյունավետությունը ինչքա՞ ն ժամանակ է պահպանվում:
Բարեկազմությունը ձեռք է բերվում միզամուղի և լուծողականի հաշվին: Նմանատիպ կենսաակտիվ հավելումների ընդունման դադարեցման դեպքում անմիջապես հետ կվերադարձնեք ձեր կորցրած կիլոգրամները:
Առանց վերահսկողության միզամուղ և լուծողական միջոցների ընդունումը կարող է հանգեցնել օրգանիզմում ջուր-աղ հավասարակշռության խախտմանը և պատճառ հանդիսանալ ուշագնացության, վատ ինքնազգացողության, դիսբակտերիոզի առաջացմանը:
Ինչու՞ են շատ խոսում սիբուտրամինի վտանգավորության մասին:
XXI դարի սկզբին սենսացիա էր ավելցուկային քաշի դեմ նման հատկություններով օժտված դեղերի հայտնվելը: Բայց աստիճանաբար սկսեցին ի հայտ գալ դրա անցանկալի կողմնակի ազդեցությունները:
Փորկապությունը, բերանում չորության զգացումը տհաճ է, բայց այդ երևույթները կարելի է կանոնավորել հեղուկի և բջջանյութի օգտագործման ավելացմամբ: Բայց բացահայտվեց, որ այդ միջոցները կարող են ունենալ բացասական ազդեցություն գեր հիվանդների սրտանոթային համակարգի վրա:
Ստորև ներկայացնում ենք սիբուտրամին պարունակող դեղամիջոցի օգտագործումից առաջացող ախտանիշների մի մասը՝ սրտի բաբախի արագացում, զարկերակային ճնշման բարձրացում, ուշագնացություն , միգրենի նման գլխացավեր և այլն: Չնայած այս ամենին, ամերիկացի բժիշկների տեսանկյունից հիվանդի համար քաշի նվազեցման արդյունավետությունը ավելի կարևոր է, քան կողմանկի ազդեցությունները: Առավել ևս, որ դրանք ոչ բոլորի մոտ են ի հայտ գալիս և դրանց արտահայտվածության աստիճանը տարբեր է:
Այնուհետև տեղեկություն տարածվեց այն մասին, որ հաբեր ընդունողների մոտ առաջանում է սրտամկանի ինֆարկտ, ընկճախտ և նույնիսկ որոշները գործում են ինքնասպանություն:
Ճի՞շտ է, որ թայլանդական հաբերը պարունակում են թմրամիջոցներ:
Ապօրինի ձևով են ներմուծվում թայլանդական հաբերը Ռուսատան: Առողջ դատողություն ունեցողների համար բավական է, որ այդ հաբերը չգնեն:
Ամենայն հավանականությամբ դրանց բաղադրության մեջ մտնող ֆենտերմինի կամ ամֆետամինի նման նյութերի օգտագործումը ոչ միայն ներգործում են քաշի նվազեցման արդյունավետության, այլ նաև նյարդային համակարգի ակտիվության վրա: Կախվածության, հոգեկան խանգարումների և սրտանոթային անբավարարության առաջացման վտանգ կա: Արժե՞ արդյոք վճարել այդպիսի գին քաշը նվազեցնելու համար:
Կարո՞ղ է սիբուտամինը կենսաակտիվ հավելումների մաս կազմել:
Լայթ նախածանցով քաշը նվազեցնող պրեպարատների հայտնվելը անհանգստություն առաջացրեց բժիշկների մոտ, քանի որ դա զուգակցվում էր ոչ անվնաս պրեպարատով, որի հիմքում ընկած էր սիբուտրամինը: Դրա անվտանգության մասին բժիշկների շրջանում մինչև հիմա տեղի են ունենում քննարկումներ: Բայց ուսումնասիրելով այդ «հրաշք-լայթի» բաղադրությունը, բժիշկների մեծ մասը թեթևացած շունչ քաշեց, քանի որ դրա բաղադրության մեջ ոչ մի սիբուտրամին չի մտնում և դրա մասին խոսք լինել չէր կարող: Հիմնական ակտիվ նյութը հանդիսանում է կոնյուգացված լինոլինային թթուն և վիտամին E: Ի՞նչ տեսակի հրաշք է այդ կոնյուգացված լինոլինային թթուն: Լինոլինային թթուն պատկանում է օմեգա 6 չհագեցված ճարպերի դասին: Դրանց նույնպես անվանում են եթերային ճարպային թթուներ:
Դեռևս անցած դարի 90-ական թթ. օմեգա 6 և օմեգա 3 ճարպաթթուների դերը նյութափոխանակությունում դարձել է ուսումնասիրության առարկա սննդաբանների համար: Բազմաչհագեցված ճարպաթթուները չեն սինթեզվում մարդու կողմից, դրանք ստացվում են սննդի միջոցով: Լինոլինային թթուն պարունակվում է տավարի, գառան, խոզի ճարպում:
Ըստ սննդամթերքների վերահսկման ինստիտուտի նախնական արդյունքների լիովին հավանական է, որ կոնյուգացված լինոլինային թթուն նպաստում է քաշի նվազեցմանը, որը դեռևս պետք է հաստատվի: Բայց բժշկության խելամիտ ներկայացուցիչները կառչելով առաջին իսկ եզրակացությունից, անմիջապես սկսեցին գովազդել ավելորդ քաշից ազատվելու խոստումնալից առաջարկը: Եթե դուք իսկապես ցանկանում եք նիհարել առանց ձեզ վնասելու, ապա խորհրդակցեք բժիշկ-էնդոկրինոլոգի հետ: Միայն համակցված մոտեցմամբ և բժիշկ մասնագետների վերահսկողության ներքո հնարավոր կլինի հասնել քաշի նվազեցման արդյունքի:
Հիմա շատ կենսաակտիվ հավելումներ ներառում են կանաչ սուրճ, պնդելով, որ դա ունի հիանալի ներգործություն ճարպային հյուսվածքների վրա: Հավատա՞լ գովազդին:
Դա ներգործում է լիպոլիզի մեխանիզմի վրա՝ քայքայելով ճարպային հյուսվածքները: Բայց ուշադրություն դարձրեք, որ նման գործունեություն կոֆեինը ցուցաբերում է ակտիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ:
Քլորոգենային թթուն ազդում է ածխաջրերի փոխակերպման վրա՝ նպաստելով արյան մեջ դրանց աստիճանական ներծծմանը: Դա թույլ է տալիս ավելի երկար հագեցվածության զգացում ունենալ, և դա նշանակում է, որ օգնում է նվազեցնել սննդի օգտագործման քանակը:
Ինչու՞ չի կարելի լուծել ավելորդ քաշի խնդիրը միայն հաբերի միջոցով:
Քաշի նվազեցումը դա բուժական գործընթաց է, որը անպայման ներառում է խնդրի ախտորոշում և ավելորդ քաշի նվազեցման անհատական պլանի մշակում: Դա պետք է իրականացվի էնդոկրինոլոգի վերահսկողության ներքո, դիետոլոգի օգնությամբ:
Միայն կոմպլեքս մոտեցմամբ կարող եք հասնել ավելորդ ճարպային հյուսվածքի քանակի իրական նվազեցմանը: Ինչպես արդեն նշվեց, պրեպարատները կարելի է համարել որպես «հենակներ», որի վրա ճարպակալած հիվանդը կարող է ժամանակավորապես «հենվել»՝ անցնելով նոր ապրելակերպի:
Բայց ոչ մի դեպքում նիհարեցնող հաբերից չի կարելի ակնկալել հրաշալի փոփոխություններ անձնական կյանքում:
Չէ որ պրեպարատները չի կարելի երկար ժամանակ ընդունել, և եթե ուտելու սովորությունները չեն փոխվել, ապա հաբերի ընդունումից հետո կորցրած քաշը կվերականգնվի:
Դրա համար, եթե ուզում եք մշտապես հրաժեշտ տալ ավելորդ քաշին, ապա անհրաժեշտ է դիմել պրոֆեսիոնալների, ովքեր կկարողանան ձեզ համար անհրաժեշտ դիետա ընտրել և մարզումների պլան կազմել:
Ինչու՞ են քաշի նվազեցման համար նախատեսված կենսաակտիվ հավելումների բաղադրության մեջ ներառվում ֆիտոէստրոգեններ:
Մի շարք բույսեր ունեն հորմոնային հատկություններ. օրինակ՝ սոյայի ունդերը, կիտրոնաթփի սերմերը, կտավատը, քունջութը, ուղտափուշը, դդումը, տարեկանը, գարին, ցորենը, վարսակը, բրոկոլինը: Դրանք օգնում են կարգավորել կանացի հորմոնների անհավասարակշռությունը, որը առաջ է գալիս կանանց մոտ դաշտանադադարի ժամանակ և հանգեցնում քաշի ավելացմանը:
Ի տարբերություն արհեստական էստրոգենների, ֆիտոէստրոգենները չունեն կանցերոգեն ակտիվություն և կարգավորում են հորմոնային հավասարակշռությունը ինչպես հիպո-, այնպես էլ հիպերէստրոգենային վիճակում:
[caption id="" align="alignnone" width="214"]
http://mediamonitor.am/%d5%b6%d5%ab%d5%b0%d5%a1%d6%80%d5%a5%d6%81%d5%b6%d5%b8%d5%b2-%d5%a4%d5%a5%d5%b2%d5%a1%d5%b0%d5%a1%d5%a2%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%b4%d5%a2%d5%b8%d5%b2%d5%bb-%d5%b3/
No comments:
Post a Comment