Breaking News

Sunday, July 26, 2015

Ինչպես ազատվել դժվարանցանելի հետքերից

Այսօր բարդ է հագուստի լաքաներից խուսափելը: Հաճախ այդ հետքերը չեն մաքրվում, և մենք ստիպված ենք լինում նետել լավ իրերը: Իսկ , եթե մենք նախօրոք իմանանք, թե ինչպես կարելի է վարվել այդ բծերի հետ, իմանանք դրանք հեռացնելու մեթոդները, ապա մեր սիրելի հագուստները ստիպված չենք լինի դեն նետել: Ահա ձեզ ենք ներկայացնում, թե ինչպես կարող ենք հեռացնել դժվարանցանելի հետքերը տան պայմաններում:

1399798214_1

  1. Շոկոլադ


Ամանի մեջ ջուր լցրեք: 1 լիտր ջրի համար լցրեք մեկ ճաշի գդալ աղ: Այնուհետև այդ ջրի մեջ տրորեք հագուստի վրայի բիծը:

  1. Բուսական ձեթ


Հագուստի բծի վրա լցրեք ատամի մածուկ, այնուհետև թողեք 2-3 ժամ: Այնուհետև հեռացրեք մածուկը խոզանակով:

  1. Կարմիր գինի


Կարմիր գինու և հատապտուղների հետքերը հագուստների վրայից հեռացնելու համար անհրաժեշտ է տաք ջուր: Հագուստը դրեք տարրայի մեջ ու հետքի մասում լցրեք տաք ջուրը:

  1. Մետաքսե և բրդյա հագուստների վրա կաթի ու ապուրի հետքերը


Հագուստի վրայի բիծը տրորեք խնձորի քացախի ու աղի խառնուրդի մեջ:

  1. Հյութ


Վերցրեք ½ բաժակ ջուր ու ավելացրեք 1 թեյի գդալ ջրածնի պերօքսիդ: Նշված խառնուրդով տրորեք հետքը: Այնուհետև լվացեք սառը ջրով:

  1. Շրթներկ


Հետքի վրա լցնել բորակ, որը կարող ենք գնել նաև դեղատնից: Այնուհետև խոզանակով կամ կտորով մաքրել բորակը: Այնուհետև կտորը կարող ենք լվանալ օճառով:

  1. Կիսաֆաբրիկատ


Բծի վրա լցրեք ատամի մածուկ և գիշերն այդպես թողեք:

8.Մեղրամոմ

Մեղրամոմը քերելով հանել, այնուհետև հետքի վրա դնել խոնավ կտոր ու վրան մի քանի շերտ ծծմբաթուղթ: Այնուհետև տաք արդուկ քսել վրան: Ծծմբաթուղթը կարող ենք հանել ետքի անցնելուց հետո:

  1. Խոտի հետք


Թարմ հետքը կարող ենք մաքրել օդեկոլոնով: Եթե հետքը հին է, ապա քսեք այս խառնուրդը. 30 մլ օդեկոլոն և 10 մլ ամոնիակ:

  1. Քրտինք


Քրտինքի հետքը կարող ենք անցկացնել խնձորի քացախով կամ մաքուր սպիրտով:

  1. Խալիների վրա յուղի հետքեր


Բենզինի և լվացքի փոշու խառնուրդը լցնել հետքի վրա ու տրորել: կարող եք այդպես թողնել 7 ժամ կամ ամբողջ գիշեր: Այնուհետև քսածը մաքրեք տաք ջրով: Եթե հետքը հին է, ապա կարող եք կրկնել :

  1. Մազի ներկ


Ջրածնի պերօքսիդը խառնել նույն քանակությամբ ամոնիակի հետ: Կտորով կամ սպունգով խառնուրդը քսել հետքի վրա:

  1. Արյուն


Ոչ մի դեպքում կտորը սառը ջրով չտրորեք: Լվացեք սառը ջրով և օճառով:

  1. Յոդ


Մաքրեք յոդի հետքը ամոնիակով:

  1. Սոսինձ


Դիմեք բամբակի ու եղունգների լաքը մաքրող նյութի օգնությանը:

  1. Մաստակ


Կտորը դրեք սառնախցիկի մեջ: Ոչ մի դեպքում չտրորեք:


http://mediamonitor.am/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a1%d5%a6%d5%a1%d5%bf%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a4%d5%aa%d5%be%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d6%81%d5%a1%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf%d6%84%d5%a5%d6%80/

No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates