The Independent
Համաձայն գիտական հետազոտությունների՝
երեխայի ուղեղի ձևավորման համար անհրաժեշտ նյութեըը երեխայի օրգանիզմն ստանում է նաև կոնքերում
կուտակված ճարպային գոյացություններից:
Պիցբուրգի համալսարանի պրոֆեսորներ
Վիլյամ Լասեկը և Ստիվեն Գաուլինը, որոնք ուսումնասիրում են այս թեման, գտնում են,
որ իրենց հետազոտության արդյունքները հենց բացատրում են կանանց և տղամարդկանց
կոնքերի կորությունների տարբեր լինելու հանգամանքը:
«Սանդեյ Թայմս»-ին տված հարցազրույցում
Պրոֆեսոր Լասեկը բացատրել է, որ այս հատվածներում կուտակված ճարպը օրգանիզմի
կողմից օգտագործվում է հատկապես կրծքով կերակրելու ընթացքում և հենց այս ընթացքում
էլ ազդում է երեխայի մտավոր կարողությունների ծևավորման վրա։
«Ներվային համակարգի ձևավորման համար
անհրաժեշտ են մեծ քանակությամբ ճարպեր, բացի այդ՝ մարմնի այդ
հատվածներում կուտակված ճարպերը հատկապես հարուստ են մարդու ուղեղի կարևոր
բաղկացուցիչ դոկոզագեկսանային թթվով։ Թվում է, թե կանայք կուտակում են այս ճարպերը
հենց երեխայի ծննդյան սպասումով»,- նշում է պրոֆեսորը։
Պրոֆեսորը նաև ավելացնում է, որ
կաթնասունների մեծամասնության մոտ ճարպերը կազմում են օրգանիզմի 5-10 տոկոսը,
այնինչ կանանց մոտ այն հասնում է մինչև 30 տոկոսի, որը հավասար է ձմեռելուն
նախապատրաստվող արջի կամ արկտիկայի ծովերում ապրող կետերի ճարպերի քանակին։ Ավելին, այս երևույթը կապվում է նաև կանանց
գրավչության մասին տղամարդկանց
պատկերացումների հետ. լայն կոնքերով կանայք ավելի հավանական է, որ կունենան
առողջ և խելացի երեխաներ: Իհարկե, այս հարցում պետք է հաշվի առնվեն նաև այլ
գործոններ ևս։
No comments:
Post a Comment