Breaking News

Tuesday, January 20, 2015

Չինական ընկերությունը եռաչափ տպիչով տպել է հինգ հարկանի շենք

Ինչպես նաև 12000 քառակուսի մետր տարածքով առանձնատուն

Ոչ շատ հեռու ապագայում դուք կկարողանաք Ձեր եռաչափ տպիչով տպագրված բնակարանում համտեսել եռաչափ տպիչով ստեղծված թխվածք:

Ինչպես հաղորդում է CNet-ը, չինական ընկերությունը շահագործման է հանձնել առաջին հինգհարկանի շենքը և երեքհարկանի առանձնատունը, որոնք տպվել են եռաչափ տպիչով:

WinSun շինարարական ընկերությունը շենքը ներկայացրել է Suzhou արդյունաբերական հարթակում: Համաձայն CNet ընկերության՝ առանձնատունն արժեցել է 161000 դոլար: Այս մեթոդով շինարարության վրա ծախսվող ժամանակը կրճատվել է 50-ից 70 տոկոսով, իսկ շինարարական աղբը՝ 30-ից 60 տոկոսով:

Ի դեպ, սա ընկերության առաջին եռաչափ նախագիծը չէ: 2014 թվականի ապրիլին ընկերությունը նույն մեթոդով 24 ժամից էլ պակաս ժամանակահատվածում կառուցել էր 10 առանձնատուն:



No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates