BBC
Գենետիկայում ամենաանիմաստ և վտանգավոր արտահայտությունը « x-ի գեն» արտահայտությունն է, ասում է Ստիվ Ջոնսը, քանի որ ինչքան շատ ենք հասկանում ԴՆԹ-ն, այնքան անկարևոր է այն ...թվում:
Մարդկային գենոմի նախագիծը, որն ուսումնասիրում էր ԴՆԹ-ն, ավարտվել է. Այն արդեն ամբողջական է: Ստիվ Ջոնսի կարծիքով, սակայն, պարզվեց, որ դա ընդամենը ժամանակի կորուստ էր: Այն, ինչ մեզ անհրաժեշտ է հիմա, Մարդկային սոցիալական նախագիծն է:
Գենետիկայում ամենաանիմաստ և վտանգավոր արտահայտությունն է «այսինչի կամ այնինչի գենը», ասում է Ստիվ Ջոնսը՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի գենետիկայի, էվոլյուցիայի և շրջակա միջավայրի պրոֆեսորը: Ընդամենը 15 տարի առաջ մարդիկ ակնկալում էին բացահայտել օրինակ քաղցկեղի կամ սրտային հիվանդությունների գեները: Այնինչ բժշկության մեծագույն գաղտնիքն այն է, որ նման գեներ մենք չենք գտել: Չենք գտել, քանի որ դրանք այդտեղ չեն:
Շատ մարդիկ կարծում են, որ եթե մենք կարողանանք կարդալ ԴՆԹ-ն, ապա կարող ենք կանխատեսել, թե երբ ենք մահանալու: Բայց չէ՞ որ մենք արդեն գիտենք դրա մասին՝ դատելով ընդամենը մի քանի պարզ հարցից: Քանի՞ տարեկան եք: Կի՞ն եք, թե՞ տղամարդ: Ծխու՞մ եք, թե՞ ոչ: Արդյո՞ք ունեք ժառանգական հիվանդություններ կամ ավելորդ քաշ: Բայց ամենամեծ հարցն այն է, թե ինչ թաղամասում եք ապրում: Գլազգոյի նման քաղաքի հարուստ և աղքատ թաղամասերի բնակիչների կյանքի միջին տևողության տարբերությունը ապշեցուցիչ է՝ 28 տարի:
Այն, ինչ իսկապես արեց Մարդկային գենոմի նախագիծը, գենետիկա գիտության վերափոխումն է՝ հանգեցնելով մեզ մեկ այլ, ավելի խոշոր, հավանաբար է՛լ ավելի նշանակալի գաղափարի, այն է՝ փոխել հասարակությունը, այլ ոչ թե կենսաբանությունը: 1900-ականներից սկսած կյանքի սպասվող տևողությունը ծննդյան պահից ամեն օր օրական ավելացել է 6 ժամով, և այս ամենը՝ շնորհիվ միջավայրի, այլ ոչ մարդու գեների փոփոխության:
Շատ կենսաբանների համար գենետիկան դարձել է, պատկերավոր ասած, Սուրբ Գրաալի անվերջ փնտրտուք: Իհարկե այն միշտ է եղել Սուրբ Գրաալի փնտրտուք, փնտրտուք ի բնե կատարելության կամ անկատարության: Սա կարծես մեր մտածելակերպի առանցքն է, և ԴՆԹ հետազոտությունները դրա մասն են կազմում: ԴՆԹ հետազոտությունները, իհարկե, հարցի պատասխան չեն տվել, բայց հանգեցրել են մեկ այլ կարևոր խնդրի. ի՞նչ պետք է անենք ժառանգված անկատարության հետ: Պատասխանը հետևյալն է. մենք չենք փոխում մեր եղելությունը՝ այն ինչ որ կանք, մենք փոխում ենք մեր ապրելակերպը:

No comments:
Post a Comment