Breaking News

Monday, January 19, 2015

mediamonitor.am Անգլիայում հինգ տարեկան երեխան 15 ֆունտ փոխհատուցման պահանջագիր է ստացել դասընկերոջ ծննդյան երեկոն բաց թողնելու համար

The Independent


Այն բանից հետո երբ հինգ տարեկան երեխան բաց թողեց դասընկերոջ ծննդյան հավաքույթը նրա ծնողներին սպառնում են դատական հայցով եթե վերջիններս չվճարեն ներկայացված տուգանքը։

Ալեքսը բանավոր հրավեր էր ստացել դասընկերոջ ծննդյան երեկույթին մասնակցելու համար, որը տեղի պետք է ունենար խաղային կենտրոնում, բայց երբ նա որոշեզ դրա փոխարեն երեկոն անցկացնել իր տատիկի և պապիկի հետ նրա ծնողները այլևս չէին կարող զգուշացնել դասընկերոջ ծնողներին բացակայության մասին։

Հաջորդ օրերին նրանք փորձում էին հնարավորությունգտնել ներողություն խնդրելու համար մինչ այն պահը երբ նրանց տղան տուն վերադարձավ ծրարի մեջ դրված «չներկայանլու» համար ծանուցում տուգանքով։
«Ես կարծում էի դա հանաք էր,»-ասում է Ալեքսի հայրը Դերեք Նաշը։

Ենթադրվում է, որ ծրարը երեխայի պայուսակի մեջ դրել է նրա ուսուցիչը։

Պարոն Նաշը, ով աշխատում է որպես առաքիչ, ասաց, որ նա չէր կարողանում ընկալել կորսված գումարը ետ պահանջելու նման արտառոց միջոցը,  չնայած հասկանում է, որ իրենց բացակայությունը ֆինանսական վնաս է հասցրել հյուրընկալ կողմին։

Ալեքսը այլևս հրաժարվում է ընկերություն անել հոբելյարի հետ։ 



No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates