Breaking News

Tuesday, January 20, 2015

Նավթի գների անկման 7 անսպասելի հետևանքները

euronews.com

Նավթի գների համատարած անկումը իր հետևանքներն է թողնում աշխարհի տարբեր տնեսությունների վրա: Անցյալ տարի նավթի գինը ընկավ մոտ 50 տոկոսով իսկ այս տարի ևս հավելյալ 8 տոկոսով:

Ահա նավթի գների անկման անսպասելի արդյունքների յոթ կետանոց ցուցակը

1. Սպառողական ծախսերի աննախադեպ ակտիվացում- ինչքան քիչ ենք մենք ծախսում տրանսպորտի վրա այնքան հավելյալ գումարներ են ավելանում այլ ծախսերի համար, ինչը իր հերթին ակտիվացնում է տնտեսության այլ ճյուղերը: Ապրանքների տեղափոխությունը նույնպես ավելի էժան է ստացվում ինչը տեսականորեն կարող է բերել գների անկման:
2. Զարգացող երկրներում ազատ կապիտալի առկայություն- այն երկրները, որոնք նավթը ներկրում են իրենց հաշվեկշռում կունենան դրամային զանգվածի ավելացում: Օրինակ Հնդկաստանը, որը ներկրում է նավթի 75 տոկոսը կծախսի շատ ավելի քիչ գումար ինչը կուղղվի բյուջեի այլ հոդվածների
3. Որոշ երկրներում սոցիալական վճարների կրճատում – Նավթի արտահանման ծավալով առաջատար երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը և Վենեսուելան, սոցիալական ապահովության համակարգը հիմնականում աշխատում է նավթից ստացված եկամտով: Այս դեպքերում վտանգ կա որ առողջապահական, կրթական և սոցիալական աջակցությունը կկրճատվի:
4. Էներգակիրների ոլորտում աշխատատեղերի կրճատում- բոլոր նրանք ովքեր աշխատում են նավթարդյունաբերությունում կամ հարակից ոլորտներում կսկսեն մտահոգվել, քանի որ ոլորտի ընկերությունների եկամուտների անկման պարագայում ծախսերը նույնպես կկրճատվեն հետևաբար շատ աշխատատեղեր կդառնան ավելորդ:
5. Մաքուր Էներգիայի ոլորտում ներդրումների անկում- նավթի ցածր գների պայմաններում մարդիկ ստիպված չեն ակտիվորեն փնտրել ալտերնատիվ էներգիայի աղբյուրներ: Ներդրումները կպակասեն արևային, քամու և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում:
6. Ճանապարհների խցանումների աճ- բենզինի ցածր գինը մարդկանց հնարավորություն կտա ավելի շատ երթևեկել սեփական մեքենաներով, ինչը կբերի փողոցների ծանրաբեռնվածության և հետևաբար օդի աղտոտվածության ու ավտոպատահարների աճի:
7. Փոփոխություններ աշխարհաքաղաքականության մեջ- նավթային եկամուտների շնորհիվ ազդեցիկ դարձած երկրները ստիպված կլինեն ավելի համեստ արտաքին քաղաքականություն վարել: Իսկ նման երկրներից կախում ունեցող մյուս երկրները կունենան սակարկելու ավելի լայն հնարավորություններ:


No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates