BBC
Շվեյցարացի միլիոնատիրոջը դատարանի կողմից հանձնվել է 290000 դոլարի չափով ռեկորդային տուգանքի ծանուցում արագության խախտման համար:
...
Ըստ հաշվետվության, նա կարմիր Ferrari Testarossa մեքենան համայնքային ճանապարհով վարել է 137կմ/ժ արագությամբ: Տուգանքի չափը հաշվարկվել է՝ հաշվի առնելով վարորդի ֆինանսական կարողությունը, որը դատարանի գնահատմամբ կազմում է 22,7 միլիոն ԱՄՆ դոլար, և այն հանգամանքը, որ խախտումը կրկնվել է: Այս տուգանքն ավելի քան երկու անգամ մեծ է Շվեյցարիայում արագության խախտման ռեկորդային նախորդ տուգանքից, որը վաստակել էր Պորշե մեքենայի վարորդը Ցյուրիխում 2008 թվականին:
Համաձայն արևելյան Շվեցարիայի կանտոնալ դատարանի, վերջին դեպքում վարորդը արագությունը գերազանցել է 57կմ/ժ-ով: Դատարանի որոշման մեջ նշված է, որ վարորդը հզոր մեքենայով խախտել է երթևեկության տարրական կանոնները զուտ հանուն արագության ձգտման: Շվեյցարական լրատվամիջոցները նշում են, որ այս մարդն իր վիլլայում Ֆերարիից զատ ունի ևս չորս շքեղ մեքենաներ:
No comments:
Post a Comment