Հռոմի պապը մեկնաբանել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների շուրջ ծավալվող իրադարձությունները
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նշել է, որ գոյություն ունեն խոսքի ազատության սահմաններ, և եթե որևէ մեկն անպատեհ արտահայտվի իր մոր հասցեին, ապա նա բռունցքով հարված կստանա:
Ֆրանցիսկոսն անդրադարձել է փարիզյան իրադարձություններին Ֆիլիպիններ կատարվող իր այցելության ընթացքում, որտեղ մոտ 1, 500 մուսուլմաններ երեկ բողոքի ակցիաների են մասնակցել՝ ընդդեմ ֆրանսիական Charlie Hebdo ամսագրում Մուհհամադ մարգարեի ծաղրանկարները հրապարակելուն:
Նա նշել է, որ խոսքի և սեփական կարծիքը արտահայտելու ազատությունը մարդու հիմնային իրավունքներից են, սակայն, Ֆրանցիսկոսը հավելել է, որ ուրիշիների հավատքն ու կրոնը վիրավորելը և ծաղրելը պետք է սահմաններ ունենա: Որպես օրինակ՝ նա դիմել է Ալբերտո Գասպարիին, ով կազմակերպում է Պապի այցելությունները և նրա կողքին էր գտնվում ինքնաթիռում: «Եթե իմ լավ ընկեր Պարոն Գասպարին անպատվի իմ մորը, ապա նա ապտակ կստանա», ասել է Հռոմի պապը՝ ձևացնելով թե հարվածում է իր ընկերոջը:
Պապր հավելել է, «Սա նորմալ է: Դու չես կարող հրահրել այլոց: Դու չես կարող վիրավորել ուրիշների հավատքը: Դու չես կարող ծաղրել ուրիշների հավատքը»:
Ամբողջ աշխարհում բազմաթիվ մարդիկ պաշտպանում են Charlie Hebdo ամսագրի՝ մարգարե Մուհամեդի ծաղրանկարները հրապարակելու իրավունքը, մասնակցելով բազմաթիվ բողոքի ակցիաներին, որոնք տեղի են ունենում ամսագրի գրասենյակների և կաշերային ապրանքներ վաճառող խանութի մերծակայքերում, որտեղ երեք զինված անձիք սպանել էին ընդհանուր առմամբ տասնյոթ մարդ:
Փիլիպիններում բողոքի ակցիայի մասնակիցները այրել են Իսրայելի վարչապեը Բենյամին
Նաթանյահուի նկարը
Այդուհանդերձ, վերջերս Վատիկանը և չորս հայտնի ֆրանսիացի իմամներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում քննադատում են փարիզյան հարձակումները, ինչպես նաև կոչ անում ԶԼՄ-ներին հարգանքով վերաբերվել կրոններին:
Ֆրանցիսկոսը, ով մուսուլման ղեկավարներին համոզել էր դեր արտահայտվել Իսլամական ծայրահեղականությանը, մեկ քայլ առաջ գնաց, այն բանից հետո, երբ ֆրանսիացի լրագրողները նրան հարցրեցին, թե արդյո՞ք խոսքի ազատությունն ունի սահմաններ, երբ այն վերաբերում է դավանանքին:
Ֆրանցիսկոսի համոզմամբ Աստծո անվան ներքո գործած հանցագործությունը «տկարամիտություն է», և կրոնը երբեք չի կարող շահարկվել բռնությունը արդարացնելու համար: Սակայն, նա նաև հավելել է, որ խոսքի ազատությունը պետ է ունենա սահմաններ, այն պարագայում, երբ վերջինս վերաբերում է այլոց կրոնական հավատքը վիրավորելուն:
Փարիզյան իրադարձությունների լույսի ներքո Վատիկանը փորձում է չարձագանքել այն հայտարարություններին, որ վերջինս ևս կարող է թերիխ դառնալ իսլամական ծայրահեղականների համար: Վատիկանը հայտարարել է, որ փորձում է զգոն լինել, սակայն իր հասցեին ուղղված որևէ սպառնալիք չի ստացել:
Ֆրանցիսկոսը հայտարարել, որ անհանգստացած է հավատացյալների անվտանգությամբ և այդ կապակցությամբ զրուցել է Վատիկանի համապատասխան աշխատակիցների հետ, ովքեր անվտանգության «խելամիտ» միջոցներ են ձեռնարկում:
Հռոմի պապի խոսքը քննադատվել է լիբերալ դեմոկրատ քաղաքական գործիչ և կառավարության նախկին անդամ Էվան Հարիսի կողմից:
Թվիթերյան իր էջում նա նշել է, թե արդյոք այն, որ քահանայապետը այս թեմայով արտահայտվել է հենց այն օրը, երբ տեղի է ունեցել ամսագրի զոհված անձնակազմի որոշ անդամների հուղարկավորության արարողությունը, «մյուս այտդ դեմ տուր» գաղափարի դրսևորումն է: «Պապն ասել է, որ մարդկանց հավատքը չպետք է վիրավորել: Եթե վիրավորես, ապա ի՞նչ կլինի, Ձերդ սրբություն: Կայրե՞ք ցցի վրա: Ամոթալի հայտարարություն Պապի կողմից», հավելել է Հարիսը:
No comments:
Post a Comment