THE WALL STREET JOURNAL
Charlie Hebdo ամսագիրը վերջին շաբաթվա ահաբեկչական հարձակումների ընթացքում կորցրեց իր աշխատակազմի ութ անդամներին և միլիոնավոր մարդիկ աջակցություն հայտնեցին ֆրանսիական հումորային ամսագրին «Ես եմ Շառլին» կարգախոսով։
Այժմ արդեն իր ծաղրով և վիրավորանքներով աղմուկ հանած, նոր կարգավիճակի հետ համակերպվող, նախկինում երբեմն շատ չար հումորով հայտնի պարբերականը, իր նոր համարի առաջին էջին դնում է Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը, համար որը հավանաբար կլինի երբևէ ամենաշատ կարդացվածը։
Տպարաննեըը հաղորդում են, որ նրանք պատրաստվում են Չորեքշաբթի օրվա համարը վերատպել երեք միլիոն օրինակով, ինչն հիսուն անգամ ավելի շատ է սովորական օրական շրջանառությունից։
Նախորդ շաբաթվա հարձակումը Charlie Hebdo ամսագիրը դարձրեց ազատ խոսքի խորհրդանիշ։ Կիրակի օրը միլիոնավոր մարդիկ ամբողջ Ֆրանսիայով մեկ դուրս եկան երթի գոչելով ամսագրի անունը։
Այս համարի թողարկումը ինքնին դարձավ մեդիա իրադարձություն, ինչի առթիվ տարբեր լրագրողներ հավաքվում են ձախակողմյան ուղղվածության Libération ամսագրի գրասենյակների մոտ, ամսագիր որը հյուրընկալել է հարձակման ենթարկված Charlie Hebdo անձնակազմին։
- Սա շատ հուզիչ է բայց միևնույն ժամանակ շատ կեղծ, միանգամից ամբողջ աշխարհը մեզ աջակցություն է հայտնում, այնինչ տարիներ շարունակ մենք միայնակ էինք, - ասում է Լոուրենտ Լեգեռը, ամսագրի կրակոցները վերապրած լրագրողը։
Հարվածից Charlie Hebdo-ն չի ընկճվել ։ Ամսագրի շապիկին Մուհամմեդի ծաղրանկարը այն մեղքն է, որը անցյալ շաբաթ հարձակում գործած մարդկանց ասելով դրդել է նրանց գնալ այդ քայլին։
Այս անգամ Մուհամեդը իր ձեռքում պահում է ցուցանակ «Ես եմ Շառլին» գրված «ամեն ինչ ներվում է» խորագրի տակ։
No comments:
Post a Comment