Breaking News

Tuesday, January 20, 2015

Ծխախոտի գները Ռուսաստանում թանկացել են մեկ երրորդով

Lenta.ru 

2014 թվականի Դեկտեմբեր ամսվա արդյունքներով ծխախոտային արտադրանքը Ռուսաստանում թանկացել է 27,1 տոկոսով նախորդ տարվա Դեկտեմբեր ամսվա համեմատ այն դեպքում երբ դեռ 2013-ին ծխախոտը թանկացել էր 29,3 տոկոսով: Այս մասին հաղորդում է Росстат-ը:

Ալկոհոլային խմիչքների գները թանկացել են 13,7 տոկոսով: Սննդամթերքի գներից ամենաշատը թանկացել է շաքարը՝ 40 տոկոսով: Հացահատիկային և լոբազգի մշակաբույսերը թանկացել են 34,6 տոկոսով, մրգերն ու բանջարեղենը 22 տոկոսով, միսը և թռչնամիսը 20 տոկոսով, ձուկը 19,1 տոկոսով իսկ կաթը 14,4 տոկոսով: Росстат-ը նաև նշում է որ դանդաղել է հնդկաձավարի գնաճը, նոյեմբերին այն թանկացել էր 54,4 տոկոսով իսկ դեկտեմբերին 22,4 տոկոսով:

Նվազագույն պարենային զամբյուղը անցյալ տարվա Դեկտեմբեր ամսվա կտրվածքով կազմում էր 3297,9 ռուբլի: Morgan Stanley-ի գործակալությունը Հունվարի 12-ին հրապարակել է կանխատեսում Ռուսաստանի համար ըստ որի 2015-ին գնաճը երկրում կկազմի 13,7 տոկոս: Վերջին անգամ Ռուսաստանում երկնիշ ինֆլյացիա գրանցվել է 2008 թվականին (13,3%):



No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates