travelandleisure.com
Ցանկանու՞մ եք ճանապարհորդության մեկնել միայնակ: Մի՛ վախեցեք:
Ձեր միայնակ արկածների համար կան շատ ապահով, շատ բարյացակամ երկրներ:
Կան շատ ճանապարհորդներ, ովքեր պնդում են, որ միայնակ ճանապարհորդելն
ամենալավ եղանակն է աշխարհ տեսնելու համար: Ինչպես ասում են, միտումնավոր են միայնակ
ճանապարհորդում, քանի որ ցանկանում են աշխարհը զգալ առանց ընկերոջ կամ զուգընկերոջ
ճաշակի, նախապաշարմունքների և նախապատվությունների ազդեցության:
Երբ դու ուղեկից ունես, հեշտ է կենտրոնանալ այդ անձնավորության վրա և մոռանալ այլ ճանապարհորդների
հանդիպելու մասին: Միայնակ ճանապարհորդելով՝ շատ հավանական է, որ դու կբացահայտես ինքդ
քեզ:
Միայնակ ճանապարհորդության ժամանակ կարող ես անել այն
ամենը, ինչ կկամենաս և որքան կկամենաս: Կարող ես օրն անցկացնել ոչինչ չանելով, այցելել սրճարաններ կամ երկար ժամանակ անցկացնել թանգարաններում: Կարող ես պառկել,
հանգստանալ Հարավային Չինական ծովի ափին կամ վարձել էքսկուրսավար՝ այցելելու հեռավոր
ավերակներ: Որևէ եվրոպական համերգասրահում տրվել դասական երաժշտության հանդեպ տածած
քո բուռն սիրուն կամ միանալ գաղափարակից օտարականների խմբին՝ Հիմալայներ արշավելու համար:
Սա քո կոչն է: Միայնակ ճանապարհորդությունը հիանալի հնարավորություն
է՝ փորձելու ինչ-որ մի նոր բան, ինչպես օրինակ՝ Կենտրոնական Ամերիկայի կոհակարշավման
ճամբարը, հարավ-արևելյան Ասիայի հեծանվարշավը կամ դեպի դասական եվրոպական սպա քաղաք
այցելությունը:
Այնումենայնիվ, բազմաթիվ միայնակ ճանապարհորդների համար կա երկու հիմնական անհանգստություն: Առաջինն անվտանգությունն է. պարզ է որ կան, երկրներ,
որոնք ճանապարհորդների համար այնքան էլ ապահով չեն, ինչքան մյուսները:
Երկրորդ անհանգստությունը ոչ այնքան նյութական է, բայց ոչ պակաս կարևոր.
այն երկիրը, որը դու ընտրել ես, արդյոք ուրա՞խ վայր է: Դա այն երկի՞րն է, որտեղ կստիպեն քեզ
զգալ ընդունված, երկրիր՝ որտեղ դու կկարողանաս հեշտությամբ շփվել տեղացիների
հետ, որտեղ երկխոսությունը կկայանա, նույնիսկ եթե դժվար ես հաղորդակցվում
նոր լեզվով: Միայնակ ճանապարհորդության իրական համը զգալու համար չափազանց կարևոր է,
որ դուք կարողանաք ընկալել երկրի մշակույթը և չզգաք ձեզ ինչպես օտարական:
Այս երկու հարցերի պատասխանները գտնելու համար մենք դիտարկել ենք
«Համաշխարհային խաղաղության ինդեքս»-ից վերցված թվերը, որոնք դասակարգում են 162 պետություններն
ըստ իրենց խաղաղասիրության, և «Մոլորակի երջանկության ինդեքս»-ը, որն ուշադրություն է դարձնում
շրջակա միջավայրի ազդեցությանը և մարդու բարեկեցությանը 151 երկրներում՝ համեմատելով,
թե մարդիկ որտեղ են ավելի երկար և երջանիկ ապրում:
Արդյունքում՝ միայնակ ճանապարհորդների համար 20 ամենալավ վայրերը (այս նյությում ներկայացված են 7-ը) ներկայացնում են զարմանալի աշխարհագրական խառնուրդ ամբողջովին տարբեր մշակույթներով,
լեզուներով և սովորույթներով: Անվտանգությունը և երջանկությունը
գերակշռում է նրանցից բոլորում՝ դրանցից յուրաքանչյուրը դարձնելով իդեալական ձեր հաջորդ
միայնակ արկածների համար:
No. 1 Նոր Զելանդիա
Անվտանգության վարկանիշ՝ 4
Նոր Զելանդիայում, «Մատանիների տիրակալը» ֆիլմաշարի նկարահանման վայրում,
ճանապարհորդները կարող են ակնկալել տարատեսակ արկածներ սառցադաշտում, տրոպիկական
անտառներում և Հարավային Ալպերի գագաթներին՝ էլ չասած բանջի ջամփինգի (ճկուն ռետինե
պարանով թռիչք մեծ բարձրությունից), նավարկման և զբոսանքի մասին, որն իրականացվում
է լեգենդար Միլֆորդ Թրեքով: Ի լրումն այս ամենի՝ նրանք կհանդիպեն աշխարհում ամենաբարյացկամ
և ամենալայն մտահորիզոն ունեցող ժողովրդի հետ:
No. 2 Նորվեգիա
Անվտանգության վարկանիշ՝ 10
Միայնակ ճանապարհորդողների համար 1000 մղոն երկարություն ունեցող
այս թանկ երկիրը ճաշակելու ամենալավ միջոցը ափամերձ նավարկության Hurtigruten շոգենավերն են, որոնք Նորվեգիայի ափերով հասնում են Բերգեն քաղաք անցնելով երկրի գեղեցկագույն ֆյորդերով՝ ճանապարհին կանգնելով տասնյակ նավահանգիստներում: Կարող եք գրանցվել նաև գիշերակացով արշավների՝ որոնք ներառում են օթևաններ թե հարմարավետ հյուրանոցներում թե լեռնային
խրճիթներում: Իսկ հյուսիսափայլն իհարկե անվճար է:
No. 3 Շվեյցարիա
Անվտանգության վարկանիշ: 5
Երջանկության վարկանիշ: 30Անվտանգության վարկանիշ: 5
Շվեյցարիան հանրահայտ վայր է և բնական ընտրություն միայնակ ճանապարհորդների համար: Զինվեք համապատասխան արշավային կոշիկներով և շվեյցարական երկաթուղու միասնական տոմսով՝ որը կարող եք օգտագործել ցանկացած գնացքի, տամվայի կամ լաստանավի համար: Առաջին մի քանի օրը դուք կարողեք զբոսնել փառահեղ, հետիոտնի համար բարեհաճ, Ցյուրիխում, և ապա ուղևորվել հարավ` դեպի Ժնև լճի ափերը՝ արագ սննդի, գիշերային ակումբների, Մոնտղոյի և Լոզան թանգարանների համար, նախքան շարունակելը ձեր ճանապարհորդությունը դեպի իտալախոս Տիչինո շրջան:
No. 4 Կոստա Ռիկա
Անվտանգության վարկանիշ՝ 42
Ոմանք պնդում են, որ արկածային ճանապարհորդության գաղափարը ծնվել է հենց այստեղ՝ Կոստա Ռիկայում՝ աշխարհին հայտնի որպես ամենաերջանիկ երկիրը: Կենտրոնական Ամերիկայի այս երկիրը ամերիկացիներին տասնամյակներ շարունակ ձգել է Խաղաղ օվկիանոսի ափերին սերֆինգի և Ռեվենտազոնի սպիտակ ջրերով կամ Պաքուարի գետերով լաստանավով շրջագայությունների համար: Իսկ եթե հարմարավետությունն առաջնային խնդիր է, ապա պատվիրեք երկրի հանրահայտ անտառային տնակներից և ուղևորվեք մառախլապատ անտառներ:
No. 5 Ավստրիա
Անվտանգության վարկանիշ՝ 3
Փոքր և կոմպակտ Վիեննան միայնակ ճանապարհորդի համար հեշտ կողմնորոշվելու տեսանկյունից եվրոպական ամենահարմար քաղաքներից մեկն է: Սկսեք բազմազան համերգասրահներից, մեծ քանակությամբ թանգարաններից և սրճարաններից մեկից, ուր դուք կարող եք երկար ժամանակ անցկացնել: Զալցբուրգը նույնիսկ ավելի փոքր է, բայց հավասարաչափ հյուրընկալ է միայնակների համար: Առաջնակարգ երկաթուղային ցանցի առկայությունը նշանակում է, որ երկրում մի տեղից մյուսը հասնելը՝ Ինսբուրգից մինչև Կիցբյուհել և Գրաց, շատ հեշտ է:
No. 6 Վիետնամ
Անվտանգության վարկանիշ՝ 45
Փողոցային կյանքը Վիետնամի ամենամեծ քաղաքներում գույնզգույն ու ապահով է, թե Բեն Թհան շուկան Հո Չի Մին քաղաքում շրջելիս, այնպես էլ Հանոիսի մեծ Դոնգ Խուան շուկան ուսումնասիրելիս: Հոան Կիմ լճի մոտ մարզվեք արևելյան մարզաձևերով հարյուրավոր այլ մարդկանց հետ՝ նախքան կենտրոնական բարձրավանդակի լեռները ուղևորվելը: Եզրափակեք ձեր հանգիստը Պու Քուոք կղզում՝ հանգստանալով Հարավարևելյան Ասիայի դասական ծովափում:
No. 7 Չիլի
Անվտանգության վարկանիշ՝ 30
Երջանկության վարկանիշ՝ 19
Որպես կանոն, Չիլիի բնակիչները բարյացակամ են և հյուրընկալ ինչը շատ կարևոր է միայնակ արկածախնդիր ճանապարհորդների համար, որոնք շատ են ցանկանում բացահայտել
3000 մղոն երկարությամբ անապատների, լեռների և անծայրածիր ծովեզրի երկիրը: Ուր էլ որ ուղևորվեք հյուսիս՝ դեպի մոգական Ատակամա անապատը կամ հարավ՝ Չիլո կզղի կամ
Պատագոնիա, խնայեք մի քիչ ժամանակ Սանտիագոյի համար: Դուք ձեզ լավ կզգաք որպես հյուր՝ ընտանեկան ասադոյին կամ չիլիական խորովածին
մասնակից լինելով, իսկ տեղացի ընտանիքի մի մաս դառնալը կարող է լինել բարեհաճ երկրում ձեր ճամփորդության վերջնական նպատակը:
No comments:
Post a Comment