Breaking News

Wednesday, August 5, 2015

Իտալիայի 7 հրաշալիքները

Ցանկացած երկիր հպարտանում է իր ձեռքբերումներով: Իտալացիները դա ի ցույց են անում`նրանք նույնիսկ գլխավոր տաճարի հատակին թողել են մրցակից եկեղեցիների երկարության մասին նշումներ:

Ֆլորենցիա

Տաճար Սանթա-Մարիա Դել Ֆիորեգ

1200xNx065.jpg.pagespeed.ic.xtTJlsgsg1

Տաճարի կառուցման պահից անցել է ավելի քան վեց հարյուր տարի, սակայն աշխարհի ամենամեծ աղյուսե գմբեթը մինչ այսօր մնում է Ֆլորենցիայի ամենաբարձր կետը:

Միջնադարյան Եվրոպայում գմբեթներ կառուցել չեն կարողացել, այդ պատճառով ճարտարապետ ֆիլիպո Բրունելեսկիի որոշումը իտալացիների մոտ հիացմունք է առաջացրել:

Հռոմ

Տրևի շատրվան

1200xNx066.jpg.pagespeed.ic.Dlcav7CW3V

Հռոմի ամենամեծ շատրվանն է`26,3 մետր բարձրություն և 49,15 մետր երկարություն: Շատրվանի մոտ հավաքվում են զբոսաշրջիկների ամբոխներ, ովքեր մետաղադրամներ են նետում ջրի մեջ: Մեկ մետաղադրամը նշանակում է շուտափույթ վերադարձ, երկու`սիրային հանդիպում, երեք`հարսանիք, չորս`հարստություն, հինգ`բաժանում:

Սիցիլիա

Էթնա հրաբուխ

1200xNx067.jpg.pagespeed.ic.wRHsA_TbpN

Եվրոպայի ամենամեծ գործող հրաբուխը գտնվում է Սիցիլիայի արևելյան ափին: էթնայի բարձրությունը փոփոխվում է հրաբխից հրաբուխ, այժմ այն կազմում է ծովի մակերեսից 3329 մետր`սիցիլիական հրաբուխը  2,5 անգամ գերազանցում է Վեզուվիին:

Էթնան ունի 200-400 կողմնական կիրճեր: Միջինը երեք ամիսը մեկ յուրաքանչյուրից հրահեղուկ է դուրս ժայթքում:

Նեապոլ

Սան-Կարլո օպերային թատրոն

1200xNx068.jpg.pagespeed.ic.h2BGl-eNas

Աշխարհի ամենահին գործող օպերային թատրոնը բացվել է 1737 թվականի նոյեմբերի 4-ին, հայտնի Լա Սկալայից 41 տարի առաջ: 1989 թվականին անվտանգության նորմերով դահլիճի տարողությունը 3285-ից կրճատել են մինչև 2260 տեղ:

Սակայն իտալական օպերայի թատրոնների շարքում քանակով Սան Կարլոն մնացել է առաջին տեղում:

Վերոնա

Գարդա լիճ

1200xNx069.jpg.pagespeed.ic.CUMe5YR-rD

Իտալիայի ամենամեծ լճի մեջ է թափվում երկրի ամենափոքր գետը`175 մետրանոց Արիլը: Գարդան գտնվում է Հարավային Ալպերի նախալեռնաշրջանում: Ջուրն այնքան թափանցիկ է, որ կարելի է զբաղվել դայվինգով:

Լճի հյուսիսարևմտյան ափն անվանում են կիտրոնի ափ(այնտեղ շատ են կիտրոնի տնկադաշտերը), իսկ հարավերևելյանը`ձիթապտղի:

Պադույա

Պրատո-Դելլա-Վալլե հրապարակ

645xNx070.jpg.pagespeed.ic.SomOs_Av78

Իտալիայի ամենամեծ հրապարակի չափերն են 88620 մ2: Այն մոտավորապես չորս անգամ գերազանցում է Կարմիր հրապարակը: Ճիշտ է, Պրատո-Դելլա-Վալլեն հրապարակ կոչել դժվար է`նրա կենտրոնում 1775 թվականին ճարտարապետ Դոմենիկո Չերատոն ստեղծել է արհեստական կանաչ կղզի: Կղզու բոլոր ճանապարհները զարդարված են Պադուիի նշանավոր մարդկանց 78 արձաններով:

Վատիկան

Սուրբ Պետրոսի տաճար

568xNx071.jpg.pagespeed.ic.MBMnuK2fvR

Աշխարհի խոշորագույն քրիստոնեական եկեղեցին ստեղծել են մի քանի հայտնի վարպետներ`Բրամանթեն, Ռաֆայելը, Միքելանջելոն, Բերնինին:

Տաճարն ապշեցնում է իր չափերով`երկարությունը`218 մետր, բարձրությունը`133,3 մետր: Տաճարի կենտրոնական նավի հատակին կան աշխարհի այլ մեծ եկեղեցիների երկարությունների մասին նշումներ:


http://mediamonitor.am/%d5%ab%d5%bf%d5%a1%d5%ac%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-7-%d5%b0%d6%80%d5%a1%d5%b7%d5%a1%d5%ac%d5%ab%d6%84%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8/

No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates