Breaking News

Sunday, January 18, 2015

Պուտինը վստահ է, որ Գյումրիի ողբերգության մեղավորները կկրեն իրենց արժանի պատիժը

ТАСС

Ռուստատանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ և ևս մեկ անգամ ցավակցություն հայտնել մահացածների բարեկամներին և ողջ հայ ժողովրդին, մի քանի օր առաջ Գյումրիյում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետ կապված: Այս մասին հաղորդեց Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: “Պուտինը վստահեցրեց, որ անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները կտարվեն շատ սեղմ
ժամկետներում և մեղավորները կկրեն օրենքով նախատեսված պատիժը:” – ասաց Պեսկովը:

Նրա խոսքերով, “ Պուտինը նաև հույս հայտնեց, որ Գյումրի ժամանած ռուս բժիշկները իրենց հայ կոլեգաների հետ կանեն ամեն ինչ, որպեսզի ցուցաբերեն բարձրորակ օգնություն ողբերգությունից կենդանի մնացած վեց ամսական փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին:” – ասաց մամուլի քարտուղարը:

“Ռուսաստանի նախագահը նաև վստահեցրեց հայ գործընկերոջը, որ անհրաժեշտության դեպքում նրանք պատրաստ են ինքնաթիռ ուղարկել Հայաստան փոքրիկին Ռուսաստան տեղափոխելու և հետագա բուժումը այնտեղ շարունակելու համար” – ավելացրեց նա: Բացի այդ Պուտինն ու Սարգսյանը քննարկել են ընթացիկ հարցեր, կապված հայ-ռուսական հարաբերությունների հետ, ասաց մամուլի քարտուղարը:



No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates