Ведомости
Նավթի գինը հայտնի է իր անկանխատեսելիությամբ։ Այս մասին առավել ընդգրկուն ձևակերպումներից մեկը 1999 թվականին տվել է «Լուկօյլ»-ի նախագահ Վագիտ Ալեկպերովը` «Նավթի գինը Աստծուց է կախված»։ Դեռ հոկտեմբերին Վլադիմիր Պուտինն ասում էր, որ շուկայի որևէ լուրջ դերակատար հետաքրքրված չէ մեկ բարելի դիմաց 80 դոլարից ցածր նավթի գնով։ Միևնույն ժամանակահատվածում ՕՊԵԿ-ի նախագահ Աբդալլահ Ալ-Բադրին պնդում էր, որ մեկ բարելի դիմաց 90 դոլար գնի պայմաններում ԱՄՆ թերթաքարային նավթարդյունահանման ուղիղ կեսը կանգ կառնի։ Այժմ Brent և WTI տեսակի նավթն արժե շուրջ 45 դոլար, բայց ԱՄՆ-ում նավթի արդյունահանությունը շարունակում է աճել։
Բայց պատկերացնել, թե ինչ կպատահի նավթի շուկայի հետ, և թե դա ինչ հետևանք կունենա այդ շուկայից կախված Ռուսաստանի տնտեսության վրա, կարելի է միայն երկարաժամկետ փուլերն ուսումնասիրելուց հետո։ Եվ այս դեպքում ամեն ինչ վախեցնելու աստիճանի հիշեցնում է Խորհրդային Միության հետ տեղի ունեցածը։ 1970-ականեր, լճացման (կներեք` կայունության) տարիներ` սա նավթի գների երկարաժամկետ բարձրացման ժամանակաշրջանն էր։ Բրետտոնվուդյան արժութային համակարգի փլուզում, 1973 թվականի արաբ-իսրայելյան պատերազմ, ինչի պատճառով Արևմուտքի նկատմամբ արաբական երկրների կողմից նավթի մատակարարումների վրա սահմանվեց էմբարգո, 1978-1979թթ․ Իրանում իսլամական հեղափոխություն և հաջորդիվ` Իրան-Իրաքյան պատերազմ։ Մեկ բարելի գինն այս ընթացքում 1970 թվականի 1,8 դոլարից 1980-ին արդեն հասավ 37 դոլարի։
Այդ տասնամյակում կայունությունը, հարաբերականորեն բարեկեցիկ վիճակը, ինչպես նաև ԽՍՀՄ բացառիկ ազդեցությունը համաշխարհային թատերաբեմում գնվել են նավթադոլարներով։ Այդ դոլարների հաշվին ներկրվում էին սննդամթերք (դեգրադացվող գյուղը չէր կարողանում սննդամթերքով ապահովել անընդհատ աճող քաղաքներին, ուր փախչում էին կոլտնտեսակաները), սպառողական ապրանքներ, որոնք, ի տարբերություն տանկերի և հռթիռների, խորհրդային արդյունաբերությունն ադքան էլ հմտորեն չէր կարողանում արտադրել, սարքավորումներ գործարանների համար։ Նավթային առատությունը ԽՍՀՄ-ին զրկեց շրջահայացությունից և վերջինս 1980-ին ներխուժեց Աֆղանստան։
Այդ ընթացքում արդեն նավթի գինը հասել էր իր գագաթնակետին և սկսեց անկում ապրել, բայց 1982-1985թթ. տատանվում էր 30 դոլարի սահմաններում։ Իսկ 1986թ. Սաուդյան Արաբիան որոշեց քվոտաները գերազանցելու համար պատժել ՕՊԵԿ-ի անդամ մյուս երկրներին և կտրուկ ավելացրեց նավթի արդյունահանումը (մինչ այդ ԱՄՆ-ը նույնպես ավելացրել էր), և այդ տարվա կեսին մեկ բարելի գինն արժեցավ ընդամենը 12 դոլար։ ԽՍՀՄ տնտեսությունը սկսվեց փլուզվել, և անգամ 1987-1991թթ․ նավթի գների որոշակի թանկացումը ($15-23) արդեն չփրկեց դրանից։
2000-ականներից սկսած Ռուսաստանում կայունությունը և բարեկեցությունը նույնպես գնվել են նավթադոլարներով։ Նավթի գինը ճգնաժամային 1998 թվականի 12 դոլարից 2013-ին հասավ 108 դոլարի: Վերջին տարիներին, փողերի մեջ լողացող Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն ընդգծված ագրեսիվ էր։ Այս ամենի գագաթնակետը դարձավ «բարեկիրթ մարդկանց» միջոցով Ղրիմի միացումը Ռուսաստանին և Ուկրաինայի արևելքում լայնածավալ պատերազմի պատճառ դարձած անջատողականներին տրված աջակցությունը։ Ակտիվացավ նաև ներքին թշնամիների հետ տարվող պայքարը` կիրառելով, իդեպ, և´ ժամանակակից, և´ (ավելի հաճախ) 1980-ականներին բնորոշ մեթոդներ։
2008թ . նավթի գինը հասավ իր գագաթնակետին, բայց այնուհետ ընկավ, ինչպես 1982-1985թթ., երբ տատանվում էր բարձր մակարդակի վրա, բայց ամենաբարձր գնից հետո վերցերորդ տարում արդեն (ինչպես ութսունականներին) փլուզվեց։ Գործին նորից օգնեց Սաուդյան Արաբիան, չնայած արդեն այլ պատճառաբանությամբ, այն է՝ դուրս մղել շուկան ողողած ԱՄՆ թերթաքարային նավթի արդյունահանողների մի մասին, որոնք գինը իջեցրեցին՝ հասցնելով (այո, այո) 1986 թվականի մակարդակին։
Անգամ եթե նավթի գինը որոշ ոչ եկամտաբեր ծրագրերի փակման արդյունքում բարձրանա, այն փաստը որ Խորհրդային Միությունը փլուզվեց նավթի գների անկման հինգերորդ տարում, պետք է ծառայի որպես նախազգուշացում։
No comments:
Post a Comment