Breaking News

Tuesday, January 20, 2015

Ինչպես է ամուսնությունը մարդկանց դարձնում ավելի առողջ

economist.com

Ամուսնության և առողջության միջև կապի առկայությունը բավականին հայտնի է: Պակաս ուսումնասիրված է այն հարցը, թե որքանով է ամուսնությունը նպաստում առողջության բարելավմանը կամվատթարացմանը: Չ՞է որ, միգուցե, ամուսնանալու հավանականությունն ավելի բարձր է առողջ մարդկանց շրջապատում:

Վերջերս հրապարակված հոդվածներից մեկում Բարսելոնայի համալսարանի հետազոտողներ Նեզիհ Գուները, Յուլիա Կուլիկովան և Ժոան Լուլ-ը ուսումնասիրել են 20-64 տարեկան ամերիկացիների տվյալներ՝ պարզելու համար, թե արդյո՞ք ամուսնությունը խթանում է առողջության բարելավումը:

Ուսումնասիրելով և համապատասխանաբար բացառելով եկամտի, տարիքի և ռասայական պատկանելիության գործոնները՝ հետազոտողները պարզել են, որ ամուսնացածների և միայնակների առողջության ինքնագնահատականների միջև գոյություն ունի տարբերություն, և այդ տարբերությունը ժամանակի ընթացքում աճում է 3 տոկոսով երիտասարդների շրջանում, և 12 տոկոսով՝ 55-59 տարիքային խմբի ներկայացուցիչների շրջանում: (Համատեղ կեցություն վարող անհատները դիտարկվել են որպես չամուսնացածներ, որոնք հետագայում ուսումնասիրվել են նաև ամուսնացած զույգերի տվյալների հետ համատեղ. արդյունքները գրեթե նույնն են եղել):

Այնուհետ, հետազոտողներին ուսումնասիրել են փորձի մասնակիցներից յուրաքանչյուրի անհատական առողջության ցուցանիշները՝ պարզելու համար, թե արդյո՞ք գեներով պայմանավորված ֆիզիկական և անձնային դրական հատկանիշներ ունեցող մարդիկ ավելի շուտ են ամուսնանում: Վերջինս պարզելուց հետո, անհատների առողջության ինքնագնահատականի ցուցանիշների միջև տարբերությունն անհետանում է մինչև 39 տարեկանների խմբում: Սա նշանակում է, որ երիտասարդների շրջանում ամուսնությունը առողջության վրա մեծապես ազդեցություն չի ունենում:

Պատճառահետևանքային կապ գոյություն ունի բնածին առողջության և ամուսնանալու հավանականության միջև. որքան մարդն ի ծնե առողջ է, այնքան հավանականություն բարձր է, որ նա կամուսնանա:
Պատկերն այլն է մեծահասակների շրջանում: Այս դեպքում ամուսնացածների և միայնակների առողջության ինքնագնատականների արդյունքները միջև դեռևս գոյություն ունի 6 տոկոսով տարբերություն, որը չի կարելի բացատրել բնածին առողջության հանգամանքով:

Հետազոտողները եզրակացրել են, որ ժամանակի ընթացքում ամուսնությունն իրոք իր

ազդեցությունն է ունենում առողջության բարելավման վրա. երևույթ, որը նման է «պաշտպանական ազդեցության»:

Ինչպե՞ս է աշխատում նման ազդեցությունը: Առնվազն Ամերիկայում բժշկական ապահովագրությունը կարելի է համարել գործոնների մեկը: Ի տարբերություն միայնակների՝ ամուսնացած զույգերն ավելի հավանական է, որ կունենան համապատասխան ապահովագրական փաթեթ:

Հաջորդ գործոնի հիմքում կարող է ընկած լինել վարքագիծը: Միայնակ անհատը ամուսնությունից հետո 13 տոկոսով ավելի հավանական է, որ կհրաժարվի ծխելուց, քան այն անհատը, ով չի ամուսնացել: Ամուսնացած մարդիկ ավելի հակված են կատարել պրոֆիլակտիկ բժշկական այցելություններ:

Օրինակ ամուսնացածները 6 տոկոսով ավելի հավանական է, որ կդիմեն խոլեստերինի կամ կրծքագեղձի ստուգումների: Այնպես որ, հաջորդ անգամ, երբ ձեր ամուսինը կամ կինը ձեզ ստիպի դիմել բժշկի, շնորհակալ եղեք նրան: Ամուսնացած լինելը լավ է ձեր առողջության համար:

No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates