Breaking News

Friday, January 9, 2015

Սինգապուր. Ծնողները դպրոցի տարրական դասարանների մաթեմատիկայի դասեր են անցնում


Մաքրեք ձեր հաշվիչների փոշին. Ծնողները նորից դպրոց են գնում, որպեսզի  կարողանան հասկանալ իրենց երեխաների տնային հանձնարարությունները

Սինգապուրում ծնողները տարրական դասարանների մաթեմատիկայի դասեր են անցնում, որպեսզի հասկանան, թե երեխաներն ինչ են սովորում

Չափահասները գրանցվում են համապատասխան կրթություն ստանալու համար, որպեսզի կարողանան օգտակար լինել իրենց երեխաներին, երբ վերջիններս հարցեր ուղղեն նրանց, հայտնում է My Paper վեբ կայքը: Ըստ այդ վեբ կայքի, կրթական կենտրոններից մեկի կողմից կազմակերպված «վարպետության դասընթացներին» մասնակցելու համար ծնողները վճարում են 700 դոլար (463 ֆունտ ստերլինգ) և 8-ժամվա ընթացքում սովորում լուծել մաթեմատիկական խնդիրներ: Սա աճող միտում ունի Սինգապուրում, որտեղ երեխաների համար ապահովվող լրացուցիչ կրթության բիզնեսը ծաղկում է` արժենալով ավելի քան 1 միլիարդ դոլար (660 միլիոն ֆունտ ստերլինգ):

Ծնողներն ըստ իրենց գիտելիքների և կարողությունների բաժանվել են խմբերի ճիշտ այնպես, ինչպես դպրոցում: «Ծնողների մի մասը դասընթացների են գալիս առանց մաթեմատիկական որևէ գիտելիք ունենալու, և մենք, հետևաբար, ստիպված ենք լինում շատ դանդաղ առաջ գնալ», - ըստ նշված վեբ կայքի` ասում է «Ջինյուս յանգ մայնդս» կենտրոնի տնօրեն Նուր Հիդայահ Իսմայիլը: Որոշ ծնողներ նշում են, որ դասընթացներն օգնել են նրանց հասկանալ իրենց երեխաների տանջանքը: Իսկ այն ծնողների համար, ովքեր վերջին անգամ այդ առարկայի հետ առնչվել են շատ տարիներ առաջ, խնդիներն ավելի բարդ են: Մոհդ Յուսոֆ Մարուվին դասընթացներին հաճախել է իր կնոջ հետ և առաջին խնդիրն իսկ «շատ բարդ» համարել: «Բարեբախտաբար կինս կարողացավ հասկանալ, թե ինչ է կատարվում»:

No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates