Breaking News

Tuesday, January 20, 2015

Goldman Sachs-ը առաջիկա ամիսներին կանխատեսում է նավթի գների շեշտակի անկում Bloomberg


Goldman Sachs-ի վերլուծաբանները Brent և WTI տեսակի նավթի գների կտրուկ անկում են կանխատեսում: Սպասվում է, որ առաջիկա երեք ամիսներին WTI տեսակի նավթի մեկ բարելը կարժենա 41 դոլար (նախկինում կանխատեսումը 70 դոլարի սահմաններում էր) իսկ Brent տեսակի նավթը 42 դոլար (նախկինում կանխատեսումը 80 դոլարի սահմաններում էր): Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը: Կանխատեսումների վերանայումը կապվում է ԱՄՆ-ում նավթի ավելցուկային պաշարների հետ:
Գործակալությունը նաև փոխանցում է Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ-Վալիդի խոսքերը առ այն, որ նավթի գինը այլևս չի հատի 100 դոլարի մակարդակը: Նա հավելում է, որ նավթի մատակարարումների ներկա ծավալի և ցածր պահանջարկի պահպանման պարագայում հարկ է սպասել գների հետագա անկման: Հունվարի 12-ին Լոնդոնի ICE ֆոնդային բորսայում Brent տեսակի նավթի գինը իջել է 48,6 դոլարի սահմանին: Այս ֆոնին եվրոն և դոլարը ռուբլու նկատմամբ աճել են հասնելով համապատասխանաբար 74,4 և 62,81 ռուբլու:
Համաշխարհային բանկում կարծում են որ 2015 թվականը կլինի ցածր նավթի գների տարի: 2016-ին գները որոշակի բարձրացում կարձանագրեն բայց ոչ շատ նշանակալի:



No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates