Ամերիկացի գիտնականները հետազոտել են այն մարդկանց հույզերը և հոգեվիճակը, ովքեր բաժանվել են սիրելի հեռախոսից:
Այս մասին հոդված
է ներկայացվել Journal of Computer-Mediated Communication պարբերականում: Փորձին մասնակցել են iphone հեռախոսների սեփականատերեր, ովքեր ստիպված հրաժեշտ են տվել իրենց սմարթֆոններին: Փորձը ցույց է տվել, որ մադկանց մոտ ի հայտ են գալիս որոշակի հոգեկան և նույնիսկ ֆիզիկական շեղումներ: Ուսանող-լրագրողներին, որոնց մեծ մասը օգտագործում է iphone, առաջարկվել է լուծել գլուխկոտրուկներ: Այդ ընթացքում հեռախոսը զանգահարել է, սակայն մինչև առաջադրանքի ավարտը զանգին պատասխանել չի թույլատրվել: Գիտնականների կարծիքով նույնիսկ զանգին չպատասխանելը բացասական ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա. Առաջանում է տագնապի զգացում, հաճախակի սրտխփոց, ճնշման բարձրացում: Տագնապի զգացումը բացասաբար
է ազդում նաև գլուխկոտրուկի լուծման վրա:
Հետազոտության համաձայն 18-24 տարեկան մարդիկ օրական 60 անգամ ստուգում են սմարթֆոնը, օգտագործում են այն որպես զարթուցիչ, քնում են բարձի տակ դրած: Այդպես իրենց միայնակ չեն զգում և իրենց կարծիքով կապված են աշխարհի հետ:
Մենք անընդհատ ստուգում ենք մեր հեռախոսը, վախենալով, որ ինչ որ բան բաց կթողնենք և դուրս կմնանք տեղեկատվական դաշտից: Այդ իսկ պատճառով սարքին նման կապվածությունը կարող է պայմանավորված լինել տեղեկատվությունը և սոցիալական կայքերը հասանելի դարձնելու հեռախոսի կարողությամբ:
Գիտնականները համոզված են որ իրենց հետևությունները տեղին են ցանկացած տիպի հեռախոսի կամ սարքավորման դեպքում:
No comments:
Post a Comment