Breaking News

Wednesday, January 21, 2015

Մթերքների պահպանման գաղտնիքները։ Արդյո՚՞ք ամեն ինչ նորմալ է քո սառնարանի հետ

telegraph.co.uk
 Ինչ՞ու պետք է սառնարանից հեռացնեք լոլիկը, սոխը և հավկիթը և փոխարենը շամպայն պահեք այնտեղ
Գիտե՞ք, արդյոք, որ դեղձը, սալորը և տանձն արտադրում են այնպիսի գազեր, որոնց արդյունքում բանջարեղենը փտում է: Իսկ գիտե՞ք, որ հավկիթը կարող է հոտեր կլանել:
Եթե ձեր սննդամթերքը չի դիմանում այնքան ժամանակ, որքան հարկավոր է, ապա պատճառը կարող է լիներ մթերքների ոչ ճիշտ դասավորվածությունը սառնարանում:
Սննդամթերքի սխալ պահպանումը կարող է բացասաբար անդրադառնալ վերջինիս համային, հոտային և առողջարարության որակների վրա, ինչի արդյունքում դուք դրանք ավելի շուտ դեն կնետեք, քան կցանկանայիք: Հետևյալ խորհուրդները կօգնեն ձեզ ճիշտ դասավորել սնունդը սառնարանում և ապահովել վերջինիս երկարատև թարմությունը:




Պահեք սառնարանը սառը վիճակում
Սառնարանում մանրէների առաջացումից խուսափելու համար այնտեղ ապահովեք 0 -40C ջերմաստիճան:

 Վերևի հատվածում գտնվող դարակներ

Սառնարանի վերևի դարակներն ունեն ամենակայուն ջերմաստիճանը: Հետևաբար, այդ հատվածում տեղադրեք այնպիսի սննդամթերք, որը պատրաստման կարիք չունի: Կիսաֆաբրիկատները, ճաշի մնացորդները, ըմպելիքները, կանաչեղենը և պատրաստի ճաշատեսակները կարող եք պահել սառնարանի վերևի դարակներում:

Սառնարանի վերևի հատված

Եթե հնարավոր է, սառնարանի վերևի մասը պահեք մաքուր: Սառնարանը սառը պահելու համար ողջ տաք օդն արտամղվում է վերևի հատվածը: Այդպիսով, եթե բորբոսնած հացի սիրահար չեք, խուսափեք սառնարանի վրա սննդամթերք տեղադրելուց: Եթե տարածքի խնդիր ունեք, ապա սառնարանի գլխավերևում կարող եք տեղադրել խոհանոցային պարագաներ:

Դռներ
Դռները սառնարանի ամենաբարձր ջերմաստիճանն ունեցող հատված են: Այնպես որ այդտեղ պահեք այնպիսի սննդամթերք, որը պարունակում է բնական պահպանիչներ՝ վերջիններս արագ փչանալուց պահպանելու համար : Մայոնեզը կամ նարնջի հյութը լավագույնս կարող են տեղադրվել դռների հատվածում, ի տարբերություն, օրինակ՝ հավկիթի կամ կաթնամթերքի:

 Ներքևի դարակներ
Որքան ներքև են գտնվում դարակները, այնքան ցածր է ջերմաստիճանը, ուստի և վերջիններս լավագույն վայրն են հավկիթի, կաթնամթերքի, մսամթերքի և ձկնեղենի պահպանման համար: Հում միսը և կաթնամթերքը պահեք փակ տարաներում՝ վերջիններիս թարմությունը և այլ հատվածներ մանրէների ներթափանցումը կանխելու նպատակով:

Ներքի հատվածում գտնվող առանձնացված դարակներ
Բանջարեղենը և մրգերը պահեք առանձին դարակներում: Բազմաթիվ մրգեր, այդ թվում դեղձը, սալորը և տանձն արտադրում են այնպիսի գազեր, որոնց արդյունքում բանջարեղենը փտում է:


Սառցախցիկ

Սառցախցիկը նախատեսված չէ միայն սառեցված մթերքի պահպանման համար: Կարող եք այն օգտագործել այնպիսի մթերքներ պահպանելու համար, որոնք հետագայում օգտագործելու եք (օրինակ լոշիկներ,  պաստայի սոուս, անգամ հակվիթ): Մթերքը պահեք փակ պլաստիկ տարաների մեջ:

Սառնարանում պահելու  համար ոչ ցանկալի մթերքներ

Հավկիթ

Հավկիթն ունի ծակոտիներ, որոնք արագ կլանում են շրջապատի հոտերը; Այնպես որ, եթե ձեր սառնարանում ուժեղ հոտով որևէ մթերք է տեղադրված, ապա ցանկալի է հավկիթը չպահել սառնարանում:

Շամպայն

Վերջերս կատարված հետազոտությունը ցույց տվեց, որ շամպայնը սառնարանում պահելը կարող է երկարացնել նրա «կյանքը»` գրեթե ամբողջությամբ կանխելով թթվելը:

Ընկուզեղենը և ձիթայուղը

Ընկուզեղենը և ձիթայուղը կարող են պահվել սառնարանում՝ վերջիններիս թարմությունը և որակը  առավելագույնս պահպանելու համար

Երբեք մի սառեցրեք հետևյալ մթերքը.

Հաց

Տարածված սխալ է հացը պահել սառնարանում, քանի որ այնտեղ վերջինս չորանում է: Այդուհանդերձ, հացը մինչև երեք ամիս կարող եք պահել սառցախցիկում:

Լոլիկ

Լոլիկը հիանալիորեն կարող է պահվել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, իսկ սառնարանում այն դառնում է անհամ և անհոտ:

Սոխ, դդում և կարտոֆիլ

Սոխը, դդումը և կարտոֆիլը պետք է պահել մութ և չոր դարակում:

Ընդհանուր խորհուրդներ

Բավականին գայթակղիչ է խանութից գնված ցանկացած սննդամթերք սառնարանում արագ տեղադրելու ցանկությունը: Փորձեք այդպես չանել: Սառը օդի հոսքը  սառնարանում չպետք է խախտվի: Հակառակ դեպքում ներթափանցած տաք օդային զանգվածների ներքո ձեր սառնարանի ճիշտ դասավորվածությունն անիմաստ կլինի:

Կիսատ օգտագործված մետաղական պահածոյի տարան երբեք մի դրեք հետ սառնարան: Սննդամթերքը կարող է փոխազդեցության մեջ մտնել մետաղի հետ և արագ փչանալ:

Ամիսը մեկ անգամ սառնարանը մաքրելը կօգնի ձեզ պաշտպանվել մանրէների և անցանկալի հոտերի առաջացումից:

No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates