Աշխարհի ամենահարուստ մարդկանց մեկ տոկոսի կողմից
կուտակված հարստությունը 2016 թվականին կգերազանցի մնացած 99 տոկոսի հարստությանը,
նշել է ՕՔՍՖԱՄ բարեգործական կազմակերպությունը երկուշաբթի օրը` աշխարհի հզորների`
Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայանալիք տարեկան հանդիպումից առաջ:
«Գլոբալ անհավասարության աստիճանը պարզապես գլխապտույտ է
առաջացնում, հարուստների և մնացած բնակչության միջև անդունդը արագորեն մեծանում է»,-ասել է ՕՔՍՖԱՄ-ի
գործադիր տնօերն Ուիննի Բյանյիման:
Ամենահարուստների մեկ տոկոսի բաժինը 2009 թվականի աշխարհի
հարստության 44 տոկոսից 2014 թվականին հասավ 48 տոկոսի, նշել է բրիտանական
բարեգործական կազմակերպությունն իր զեկույցում`
ավելացնելով, որ 2016 թվականին այն կգերազանցի 50 տոկոսը:
Մնացած 52 տոկոսի գրեթե ողջ մասը` 46 տոկոսը, պատկանում
է աշխարհի ամենահարուստ բնակչության մեկ հինգերորդին` մնացած 80 տոկոսին թողնելով
հարստության 5,5 տոկոսը, և այս խմբում յուրաքանչյուր չափահասին բաժին է ընկնում միջինը 3851
դոլար (3330 եվրո):
Ըստ այդ զեկույցի` ամենահարուստների 1%-ի խմբի յուրաքանչյուր չափահասին բաժին ընկնող
հարստությումը կազմում է 2,7 միլիոն դոլար (2,3 միլիոն եվրո):
Բյանյիման, որը պետք է համաղեկավարի չորեքշաբթիից մինչև
ուրբաթ Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումը, կոչ է անում աշխարհի
առաջնորդներին «բարձր կնգնել տարատեսակ շահերից,
որոնք խոչնդոտում են արդար և բարգավաճ աշխարհի
կայացմանը»:
Ամենահարուստների մեկ տոկոսի բաժինը 2009
թվականի աշխարհի հարստության 44 տոկոսից 2014 թվականին հասավ 48 տոկոսի…
ՕՔՍՖԱՄ-ը պետություններին կոչ է արել, ի թիվս այլ
միջոցառումների, պայքարել հարկերից խուսափելու դեմ, բարելավել հանրային
ծառայությունները, հարկել կապիտալը, այլ ոչ` աշխատանքը, կիրառել նվազագույն կենսական աշխատավարձի պրակտիկան`
հարստության ավելի հավասար բաշխում ապահովելու համար:
Չորեքշաբթիից մինչև շաբաթ կայանալիք 45-րդ Համաշխարհային
տնտեսական ֆորումը ռեկորդային թվով մասնակիցներ կունենա, որոնց թվում կլինեն
պետական և կառավարական 300 ներկայացուցիչներ:
Աճող անհավասարության այս
թեման կմրցակցի այլ գլոբալ ճգնաժամերի հետ,
ներառյալ` տեռորիստական վտանգը Եվրոպայում, Ռուսաստանի և Արևմուտքի միջև սառը
պատերազմից ի վեր ամենալուրջ առճակատումը
և ֆինանսական խառնաշփոթի վերսկսման վտանգը:
Ֆրանսիայի Ֆրանսուա Հոլանդը, Գերմանիայի Անգելա Մերկելն
ու Չինաստանի Լի Կեքիանգը, ի թիվս աշխարհի մյուս առաջնորդների,
կփորձեն ճանապարհ գտնել ֆունդամենտալիզմից դեպի համերաշխություն:
Սպասվում է, որ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենզին և ԱՄՆ
պետքարտուղար Ջոն Քերրին նույնպես ներկա կլինեն:
Բացի աշխարհաքաղաքական ճգնաժամերից
շվեյցարական հանգստավայրում, կքննարկվեն նաև այնպիսի
խնդիրներ, ինչպիսիք են էբոլա վարակը, նավթի գների անկման մարտահրավերները, տեխնոլոգիայի ապագան և այլն:
No comments:
Post a Comment