Breaking News

Tuesday, January 20, 2015

Ռուսաստանին դեֆոլտ է սպասվում


vestifinance.ru


Saxo Bank-ը շարունակում է հավատալ Ռուսաստանի երկարաժամկետ պոտենցիալին, բայց անգամ մինչև պատժամիջոցների կիրառումը, նաֆթի գների անկումը և Ուկրաինայի կոնֆլիկտը Ռուսաստանի տնտեսությունը գտնվում էր անկման շրջանում, և ավելանում էր նրա ընթացիկ հաշվեկշռի դեֆիցիտը: Այդ խնդիրները կրում են գրեթե կրիտիկական բնույթ, և դրա վառ ապացույցն է ռուբլու այս տարվա քառասուն տոկոսանոց անկումը (ամերիկյան դոլարի համեմատ): 
Ռուսական տնտեսությանը սպասվում է այնպիսի ուժգին փոթորիկ, որի հետևանքով կամ ռուսական կազմակերպությունները, կամ կառավարությունը կարող են հայտարարել դեֆոլտ: Դա կարող է մասամբ պայմանավորված լինել Ռուսաստանի և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև կոնֆլիկտով կամ միջազգային ֆինանսավորման հասանելիության կրճատմամբ:
2014 թվականից մինչև 2015թ. վերջը ռուսական կազմակերպությունները պետք է արտաքին պարտավորությունների դիմաց վճարեն 134 մլրդ դոլար: Ռուսական արտարժութային պահուստները կազմում են 400 մլրդ դոլար: Չնայած այդ պահուստները կարող են Ռուսաստանին օգնել ժամանակ շահել, բայց «Ռոտենբերգի օրենքը» (արևմուտքի պատժամիջոցերի հետ կապված, ռուս գործարարների վնասների փոխհատուցում պետական բյուջեից), ռուսական ռուբլու կուրսի պահպանման ինտերվենցիան, ընթացիկ հաշվեկշռի սպասվող դեֆիցիտը (թերի հարկահավաքը և նավթի վաճառքից դրամական միջոցների կրճատումը) և արտաքին շուկաների կապիտալի գրեթե ամբողջովին անհասանելիությունը նշանակում են, որ այդ 400 միլիարդը կարող են վերածվել միայն մանր ծախսերը փակելու գումարի:
Ռուսական շուկան էներգետիկայի և օգտակար հանածոների բնագավառում, ինչպես նաև բնակչության և բիզնեսի հանդեպ վերաբերմունքը առանց այդ էլ բնութագրվում են որպես երկարաժամկետ զեղչված: Հետևաբար ամեն ինչ սպիտակ թղթից սկսելը (ինչպես դա արվեց 1998թ.) թերևս այն է, ինչ անհրաժեշտ է երկրին իր ապագա զարգացման համար, բայց պակաս կարևոր չէ նաև ուկրաինական հարցի դիվանագիտական կարգավորումը:

No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates