Breaking News

Tuesday, January 20, 2015

iPhone 6 պլյուսի նոր մրցակի՞ցը՝ Xiaomi Mi Note

Gizmodo.com 

Նոր 6,9մմ հաստությամբ, 5,7 դյույմ և 1080 պիքսել ունեցող էկրան, որը պարուրված է նրբորեն կորացված ապակիով: Ներսում ունի Snapdragon 801 պրոցեսոր, 3GB հիշողություն, 3000 mAh մարտկոց և 13 megapixel ունեցող տեսախցիկ:
Բայց գուցե գինն ավելի գրավիչ հնչի: Բազային ցուցանիշներով Mi Note-ը կարժենա շուրջ 370 դոլար: Կլինի նաև պրո տարբերակը՝ հագեցած Snapdragon 810 պրոցեսորով և 3GB հիշողությամբ, որը կարժենա մոտ 520 դոլար: Վստահաբար սա էժան չէ, բայց համեմատած iPhone-ի և Samsung-ի համարժեք մոդելների հետ՝ միանշանակ ավելի լայն տեխնիկական հնարավորություններ է ցուցադրում:
Xaiomi ընկերությունն այս մոդելը պատրաստվում է վաճառել դեռևս միայն ասիական շուկաներում, ինչպես, օրինակ, Չինաստանը և Հնդկաստանն են: ԱՄՆ-ում ու այլուր այն հասանելի չի լինի: Չնայած այն հանգամանքին, որ Չինական այս ընկերությունը վերջերս պարզապես անամոթաբար կրկնօրինակել էր Apple-ի օպերացիոն համակարգը, դատելով այս նոր մոդելից՝ գործելաոճը կարծես փոխվել է: Հուսանք, որ փոփոխություն կնկատվի վաճառքների աշխարհագրական հասանելիության առումով ևս:


No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates