TACC
Զիմբաբվեյի նախագահ Ռոբերտ Մուգաբեն շուտով կդառնա 91 տարեկան, նրա քույրը բացահայտել է եղբոր երկարակյացության գաղտնիքը: Աֆրիկական պետության առաջնորդը չի ծխում, չի խմում և կանոնավոր զբաղվում է մարմնամարզությամբ: “Նա միշտ գիտակցել է, որ ալկոհոլը և ծխախոտը քայքայում են օրգանիզմը: Նույնիսկ այս հասակում, նա շատ ժամանակ է տրամադրում ֆիզիկական ծանրաբեռնվածությանը:” – ասել է 68-ամյա Ռեգինա Գատան The Sunday Mail թերթին տրված հարցազրույցում: Ռոբերտ Մուգաբեյի խոսքով, նա օրական հինգ ժամ տրամադրում է զբոսանքին: Նրա ամենօրյա սննդակարգում միսը շատ քիչ քիչ մաս է կազմում իսկ բանջարեղենը շատ: Մի անգամ նա հայտարարել է, որ այնքան լավ է իրեն զգում, որ կարող է մինչև հարյուր տարեկանը ղեկավարել երկիրը: Սակայն համաձայն սահմանադրության, Մուգաբեն կարող է ևս մեկ անգամ ընտրվել և ղեկավարել մինչև 99 տարեկանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
No comments:
Post a Comment