Breaking News

Tuesday, January 20, 2015

Հարցում. ռուսները ցանկանում են Պուտինին տեսնել նախագահի աթոռին 2018-ից հետո

ria.ru

Ավելին, 54%-ը համոզված են, որ Ռուսաստանում Վլադիմիր Պուտինին արժանի փոխարինող չկա:

Համաձայն 2014 թվականի դեկտեմբերի 19-22-ը անցկացված հարցմանը, երկրի բնակչության 55%-ը ցանկանում են, որ Պուտինը 2018 թվականին նույնպես զբաղեցնի նախագահի պաշտոնը: 18%-ը կարծում է, որ նախագահ պետք է ընտրվի այլ մարդ, որը կառաջարկի խնդրի լուծման այլ տարբերակ, իսկ 10%-ը ենթադրում է, որ նոր մարդ է պետք, սակայն նա պետք է շարունակի Պուտինի քաղաքականությունը:
Բացի այդ, 54%-ը համոզված են, որ Ռուսաստանում Վլադիմիր Պուտինին արժանի փոխարինող չկա: Հարցվողների 24%-ը կարծում է, որ եթե անհրաժեշտություն լինի, ապա Պուտինին փոխարինող կգտնվի:
Հետազոտությունն իրականցվել է երկրի 46 մարզերի 134 բնակավայրերում, տասնութ և բարձր տարիքի, քաղաքային և գյուղական թվով 1600 բնակիչների շրջանում: Հետազոտության սխալանքի տոկոսը կազմում է 3,4%:



No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates