Breaking News

Sunday, January 18, 2015

Ձմեռային Սուրճ

vokrugsveta.ru

Ճամայկայում աշխարհի ամենաթանկ սուրճի տեսակներից մեկը, Jamaica Blue Mountain, սկսում են հավաքել ամենացուրտ ամսվա ընթացքում` հունվարին (այդ ժամանակ ջերմաստիճանը “ընկնում է” մինչև +28°): Տեսակը անվանում են “Սև ոսկի”, ի տարբերություն այլ սուրճի տեսակների, այն տեղափոխում են տարօրինակ կերպով, ոչ թե պարկերով, այլ ինչպես Ռոմը, փայտե տակառներում: Blue Mountain-ը աճում է համանուն կապույտ սարերի լանջերին, ավոկադոյի և փափայայի ծառերի միջև, և այդ հարևանությունը և յուրահատուկ միկրոկլիման, սուրճի հատիկներին տալիս են մրգային բույր: Իսկական Blue Mountain է համարվում այն սուրճը, որը աճեցվել է ծովի մակարդակից 1200-ից մինչև 2000 մետր բարձրության վրա գտնվող պլանտացիաներում:

Սարերում օդի ջերմաստիճանը կարող է +25°С -ից իջնել մինչև +7°С, այդ անկումների հետևանքով սուրճը հասունանում է դանդաղ և ընդունում է հատուկ կանաչա-կապտավուն երանգ: “Ճիշտ” պլանտացիաների բերքը կազմում է Ճամայկայում արտադրվող սուրճի ընդամենը 25%-ը: Այդպիսի սուրճի տեսակ կարելի է աճեցնել նաև այլ կլիմայական պայմաններում, սակայն ըմպելիքի համը բոլորովին այլ կլինի, դա արդեն իսկական Blue Mountain չի լինի:


No comments:

Post a Comment

Designed By Blogger Templates