FORBES
2015 Դետրոյտի ավտոշոու. Ջեներալ Մոթորսը նշանառության տակ է վերցրել Tesla-ն, նա գաղտնազերծում է 30000 հազար դոլար արժողությամբ Bolt էլեկտրական կոնցեպտ-մեքենան։
Գեներալ Մոթորս ընկերության գործադիր տնօրեն Մարի Բարրան այս առավոտ վերջապես ազդարարեց ավտո արտադրության վերջին ժամանակների լավ պահված գաղտնիքներից մեկի՝ 30000 հազար դոլար արժողությամբ էլեկտրական մեքենայի նորամուտի մասին, որը միտված է ամերիկայի միջին խավին։ Մեքենայի մարտկոցի կյանքը բավարարում է 200 մղոն (320 կմ) հեռավորությունը մեկ լիցքավորմամբ անցնելու համար։
Չնայած այն հանգամանքին, որ այս պահին մեքենան ընդամենը նախագիծ է Բարրայն վստահեցնում է, որ սա հերթական գիտափորձնական նախագիծը չէ և իրենց ընկերությունը շուտով նախատեսում է սկսել մեքենայի արտադրությունը, չմանրամասնելով սակայն թե ինչ ժամկետների մասին է խոսքը։ 2010 թվականից սկսած ընկերությունը թողարկում է իր Volt մոդելը և նախատեսում է դառնալ էլեկտրական ավտոարտադրության առաջատար։ Դետրոյտի ցուցահանդեսում այս առավոտ Volt-ի թարմացված տարբերակը նույնպես ներկայացվել է, և այն արդեն կարողանում է մեկ լիցքավորմամբ հատել 50 մղոնի սահմանը (80 կմ) ինչը 30 տոկոսով ավելին է նախորդ մոդելի սահմանաչափից, իսկ բենզինով շարժիչի հետ համադրությամբ աշխատանքի դեպքում կարող է հատել 650կմ-ը։
Bolt-ը միանշանակ հարված է հաջողակ Telsa-ի ուղղությամբ, որը նախապես հայտարարել էր իր «Model S.» առաջատար 70000 դոլարանոց մեքենայից ավելի էժան տարբերակի՝ 30-ից 40 հազար դոլար արժողությամբ նոր «Model 3» տարբերակի ստեղծման ուղղությամբ աշխատանքների մասին։ Ամերիկյան ավտոմոբիլային շուկայում 30-ից 40 հազար դոլար սեգմենտը ամենաշատ ժողովրդականություն վայելող սեգմենտն է։
Բարրան պատրաստ է մարտահրավերին, նա հայտնում է, որ Բոլտը լինելու է «իրական կյանքի համար նախատեսված ամբողջությամբ էլեկտրական մեքենա»։
No comments:
Post a Comment