Մաքուր էներգետիկայի ոլորտի գլոբալ ներդրումները 2014-ին աճել են 16%՝ ԱՄՆ և Չինաստանի արևային էներգիայի արտադրության աճի գլխավորությամբ, սակայն Եվրոպան հետ է մնում:
Մաքուր էներգիայի ոլորտի գլոբալ ներդրումները 16%-ով աճեցին 2014-ին, ինչը պայմանավորված է արևային էներգետիկայի արագ աճով ԱՄՆ-ում և Չինաստանում: Արևային էներգիան, որի ինքնարժեքը նվազել է վերջին տարիներին, առաջին անգամ է գրավել ոլորտի ընդհանուր ներդրումների կեսից ավելին:
Կանաչ էներգիայի շուկան լճացած է եղել վերջին տարիներին և ներդրումների այս աճը առաջինն է սկսած 2011-ից: Բայց չնայած շրջանների մեծ մասում գրանցված աճի, միայն ներծովային մեծ քամու էլեկտրակայանների շարքն է, որ չթողեց Եվրոպային նահանջ գրանցել, մինչդեռ Ավստրալիայի կառավարության հակակրանքը վերականգնվող էներգիայի նկատմամբ բերեց այնտեղ ներդրումների 35% անկմանը:
Բլումբերգ Նյու Էներջի Ֆայնենս (Bloomberg New Energy Finance) պարբերականի հրապարակած նոր թվերի համաձայն անցած տարի 310 մլրդ ԱՄՆ դոլար է ներդրվել կանաչ էներգետիկայի ոլորտ, ինչը մի քիչ պակաս է քան 2011-ին գրանցված ռեկորդային 317 մլրդ դոլարը: Այնուամենայնիվ, քանի որ կանաչ էներգիան ավելի ու ավելի մատչելի է դառնում, 2014-ին ներդրված գումարները համարյա երկու անգամ ավել մաքուր էներգիա արտադրելու հնարավորություն ստեղծեցին, քան 2011-ին:
«Ներդրումների վերադարձը 2014-ին մեր սպասումները գերազանցեց,» ասում է ԲՆԵՖ-ի կառավարող խորհրդի նախագահ Մայքլ Լիբրեյխը: «Արևային էներգիան ամենամեծ մասնակիցն է, վերջին հինգ տարվա ընթացքում դրա ծախսային մրցունակության մեծագույն բարելավումների շնորհիվ:»
Արևային էներգիայի ոլորտում ներդրումները 2014-ին աճել են 25%-ով, մինչդեռ քամու էներգիայի ներդրումները՝ 11%-ով, և կազմել են ամբողջ ներդրումների մեկ երրորդը: Էներգաարդյունավետույթունը և էլեկտրական ավտոմեքենաները աճել են 10%-ով, ներառյալ Տեսլա Մոթորս-ի կողմից ներգրավված 2.3 մլրդ-ը: Բայց նրանց իրական կանաչ լինելու մասին կասկածների ներքո բիո-վառելիքի ներդրումները ընկել են 7%-ով, իսկ կենսազանգվածներին և աղբի ոչնչացմանը վերաբերվող ծրագրերը 10%-ով ավելի քիչ ներդրում են գրավել:
Չինաստանը միանշանակ առաջնորդն է այս հարցում, ներդրումների 32% աճով մինչև 90 մլրդ դոլար, ԱՄՆ-ը երկրորդ տեղում են՝ 8% աճով մինչև 52մլրդ, և Ճապոնիան 12% աճով մինչև 41 մլրդ: Կանադան, Բրազիլիան և Հնդկաստանը նույնպես լուրջ աճ են գրանցել, մինչև մոտ 9 մլրդ: Սակայն, Եվրոպայում, չնայած ներծովային քամիների մեջ հզոր ներդրումների, ներդրումները հազիվ 1%-ով աճեցին մինչև 66 մլրդ: Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում ներդրումներն աճել են 3%-ով մինչև մոտ 15 մլրդ դոլար, մինչդեռ Ֆրանսիան 25% թռիչք է կատարել մինչև 7 մլրդ, մասնակիորեն Եվրոպայի ամենամեծ՝ ֆոտովոլտային արևային 300 մեգավատ հզորությամբ «Սեստաս նախագիծ» կոչվող էլեկտրակայանի շնորհիվ:
2014-ի ընթացքում ֆինանսավորված արևային և ցամաքային մեգա նախագծերից էին 1 մլրդ դոլար արժողությամբ Ճապոնական «Սետուչի» արևային նախագիծը, Հարավային Աֆրիկայում 1 մլրդ դոլար արժեքով «Քսինա Մեկ» արևային էլեկտրակայանը, և 860 մլն դոլար արժեքով Տուրկանա լճի քամու նախագիծը Քենիայում: Իրականացվել են նաև յոթ ներծովային մեգա նախագծեր, ներառյալ 2.6 մլրդ դոլար արժեքով Դադջեոն նախագիծը Մեծ Բրիտանիայի ջրերում անդ 3.8 մլրդ դոլար արժեքով Ջեմինի առռեյ նախագիծը նիդերլանդների ջրերում, որը վերականգնվող էներգիայի ոլորտում երբևէ իրականացված ամենաթանկարժեք ներդրումն է, չհաշված հիդրոէլեկտրակայանները: Կտուրների վրա տեղակայված արևային մարտկոցների ոլորտը նույնպես հզոր տարի է ունեցել՝ 34% աճ մինչև 74 մլրդ դոլար:
Լիբրեյխի խոսքերով նավթի գների անկումը քիչ ազդեցություն է ունեցել մաքուր էներգիայի ներդրումների վրա. «2014-ին դեռ շատ վաղ էր ներդրումների վրա որևիցէ զգալի ազդեցություն տեսնելու համար, և ամեն դեպքում հումքի ավելի ցածր գինը կզգացվի ավելի շատ ճանապարհային տրանսպորտի ոլորտում, քան էլեկտրականության արտադրության»:
Էդ Դեյվին, Մեծ Բրիտանիայի էներգետիկայի և կլիմայի փոփոխության գծով քարտուղարը, ասաց. «Վերականգնվող էներգակիրները ապացուցում են, որ կարող են ճախսամրցունակ լինել, ահա թե ինչու են նրանք կարևոր դեր խազում տնտեսական վերականգնումը էներգիայով ապահովելու գործում: Մենք ձևափոխում ենք մեր էլեկտրականության շուկան և այդ է պատճառը, որ ՄԲ-ն հանդիսանում է վերականգնվող էներգիայի առաջատար երկիր և համար մեկն է ներծովային քամիների ոլորտում: 2010-ից հետո վերականգնվող էներգիայի արտադրությունը եռապատկվել է իսկ այս ոլորտում ներդրումների մակարդակը քառապատկվել:
«Թվերը ցույց են տալիս, որ վերականգնվող էներգիան ավելի ու ավելի ծախսամրցունակ է դառնում, իսկ արևային էներգետիկան արագ հասնում է հանածո վառելիքային էներգետիկայի հետ հավասարության: Նույնիսկ կան ենթադրություններ, որ ներդրողները սկսում են հոգնել գնալով ավելի անկայուն դարձող հանածո վառելիքի շուկայից,» ասում է Էներգիայի և Կլիմայի վերահսկողության գործակալության տնօրեն Ռիչարդ Բլեքը:
«Որոշ զարգացող երկրներ զգալիորեն ավելացրել են իրենց ցածր կարբոնային ներդրումները – Բրազիլիայի դեպքում ապշեցուցիչ 88%-ի, և կա վտանգ, որ ՄԲ-ն, իր վերականգնվող էներգետիկայի նկատմամբ սահմանափակող պլանավորման օրենսդրությամբ, կարող է մի օր իրեն հայտնաբերել ընդհանուր հոսանքին դեմ գնացողի դերում,» ասեց Բլեքը:
«Շատ ոգևորիչ է տեսնել, որ խելացի փողերը աշխարհի տնտեսական հզոր միավորներում մասնակցում են մաքուր էներգետիկայում,» ասաց Դագ Փառռը, ՄԲ-ի Գրինպիսի գլխավոր գիտնականը: «Միակ հիասթափություն այն է, որ, բացի ներծովային քամու կայաններից, ՄԲ-ն և ԵՄ-ը հիմա հետ են ընկնում: Ամբողջ այն լացուկոցի ներքո, որ ՄԲ-ն «մենակ է գնում» դեպի մաքուր էներգետիկա, ավելի ու ավելի պարզ է դառնում, որ ավելի մեծ տնտեսական ռիսկեր են ետ մղվում այն պարագայում, երբ ցածր-կարբոնային աշխատուժը գնում է այնտեղ, որտեղ քաղաքական ղեկավարները իրական նվիրվածություն են ցուցաբերում մաքուր էներգետիկայով ապագային»:
Լուսանկարըում՝ Վեստլենդի արևային պարկը Ֆրեզնո վարչական շրջանում՝ Կալիֆորնիայի կենտրոնական հովտում: Մաքուր էներգիայի ոլորտում ԱՄՆ ներդրումներն աճել են 8% և կազմում են 52 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը Չինաստանի համեմատ, որտեղ ներդրումներն աճել են 32% մինչև 90 մլրդ, երկրորդն է:
No comments:
Post a Comment