Ավստրիական լոուքոսթեր FlyNiki-ն կազմակերպել է նոր չվերթ, որը կդառնա ներկայումս գործողներից ամենակարճատևը: Ընկերությունը հայտնում է, որ Վիեննայից Բրատիսլավա թռիչքը կտևի 10 րոպե:
Ավստրիայի և Սլովակիայի մայրաքաղաքների հեռավորությունը կազմում է 80 կիլոմետր: Ընկերությունն առաջին թռիչքը պլանավորում է անցկացնել սույն թվականի ապրիլի 1-ին:
Mashable-ը հայտնում է, որ դա ապրիլմեկյան կատակ չէ, քանզի արդեն հնարավոր է տոմս գնել ընկերության կայքում: Տոմսի արժեքը կկազմի 29 եվրո:
No comments:
Post a Comment