Գերմանիան ջանում է լինել առաջինը թվային հեղափոխության մեջ: Հսկայական դեր ունի այդ ջանքերը իրականացնելու մեջ փոքրիկ Ամբերգ քաղաքում գտնվող Siemens գործարանը: Բայց բանը նրանում չէ, թե
ինչ են արտադրում այդ գործարանում (այս դեպքում - BASF, Bayer, Daimler, BMW և այլ գործարանների համար արտադրվող
ավտոմատացված սարքեր), այլ թե ինչպես է համացանցի միջոցով կազմակերպված, 1000 արտադրական միավորների միջև
հաղորդակցությունը: Նրանց մեծ մասը կարող է փոխանցել միմյանց ինֆորմացիա և հավաքել
տարատեսակ բաղադրիչներ առանց մարդկային միջամտության, թեպետ գործարանի տարածքը,
որտեղ նրանք տեղադրված են 9000 քառ/մ է:
Breaking News
Friday, January 23, 2015
Միգրանտների մեծ արտագաղթ
Եկվորները Միջին Ասիայից զանգվածաբար լքում են Ռուսաստանը
Շուտով աշխատանքային
միգրանտների թիվը Ռուսաստանում խիստ կնվազի: Տաջիկները հերթ են կանգնել հյուպատոսության
մոտ` հայրենիք մեկնելու տեղեկանքներ ստանալու համար: Միջին Ասիայի այլ երկրների քաղաքացիները
նույնպես նայում են սահմանի կողմը: Նրանց դուր չի գալիս տարադրամի փոխարժեքը և Ռուսաստանի
նոր միգրացիոն քաղաքականությունը: Առևտրաարդյունաբերական պալատում կարծում են, որ աշխատանքային
միգրանտները պետք են երկրին, բայց ավելի որակավորված, քան հիմա են:
Տաջիկստանի
հյուպատոսության մոտ` Մոսկվայի կենտրոնում, մարդաշատ է: Հայրենիք վերադառնալու վկայական
ստանալ և Ռուսաստանը լքել ցանկացող հանրապետության
քաղաքացիներին չեն մտահոգում սարսափելի եղանակային պայմանները` անդադար անձրևը և հսկայական
ջրափոսերն ասֆալտին: Միգրանտները կանգնած են փոքր խմբերով, նյարդայնացած ծիծաղում են,
միմյանց հյուրասիրում նասվայով` նիկոտին պարունակող նյութով, որի վաճառքը Ռուսաստանում
արգելված է: Դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ հերթապահում են ոստիկանության
մի քանի աշխատակիցներ, սակայն վերջիններիս միջամտության կարիքը չկա` եկվորներն իրենց
շատ հանգիստ են պահում: Երբեմն հերթում բռնկվում են փոքրիկ վիճաբանություններ, բայց
դրանք անմիջապես հանդարտվում են:
Միգրանտին հարված է հասցնում արտարժույթը
«Այո, ուզում ենք մեկնել: Գրեթե բոլորն ուզում են: Արդեն մարդկանց
կեսից ավելին մեկնել է, եղբայրս մեկնել է ընտանիքի հետ միասին, մինչդեռ նրանք ապրում
էին Մոսկվայում 2004 թվականից: Իսկ ի՞նչ անել: Փող այնպես էլ չկա, իսկ հիմա կեցության
նոր կանոններով ստիպված ենք լինելու գրեթե ավճար աշխատել: Ես աշխատում էի շինհրապարակում, ստանում էի լավ աշխատավարձ` մոտավորապես 40 հազար ռուբլի: Բայց գումարը փոխում էի դոլարով,- դժգոհեց «Газеты.Ru»-ի թղթակցին Դուշանբեի բնակիչը, ով ներկայացավ որպես Վասյա,- Մենք պարտքեր չունենք, վարկը վճարել ենք մեկ ամիս առաջ: Վերցրել էինք 1000 դոլար, վերադարձրեցինք 150-ով ավելի: Անհրաժեշտ էր վերանորոգել բնակարանը: Մեզ համար դա մեծ գումար է:
Այժմ եղբայրս աշխատանք է փնտրում Տաջիկստանում, բայց դեռ ոչինչ չի գտել: Ամեն դեպքում հայրենիքում ավելի լավ է,
քան այստեղ»:
Նրա
հետ համամիտ է նաև 29-ամյա տաջիկ Անզուրը, ով Մոսկվա է եկել Կուրգան-Տյուբե քաղաքից ոչ հեռու գտնվող գյուղից: Նրա խոսքերով ռուբլու կտրուկ անկման պատճառով աշխատավարձերի մակարդակը Տաջիկստանում և Ռուսաստանում գրեթե հավասարվել է:
«Ես բանվոր էի աշխատում Մոսկվայի արվարձաններից
մեկում, ամառանոցներ էինք կառուցում: Վճարում էին տարբեր, բայց հիմնականում ստացվում
էր 30-40 հազար ռուբլի: Երբեմն գումարն ուշացնում էին, բայց ոչ շատ երկար ժամանակով,
հետո միշտ վճարում էին:
Բայց առաջ 30 հազար ռուբլին
համարյա հազար դոլար էր, իսկ հիմա` 500-ից քիչ: Մոտավորապես աշխատավարձի այսպիսի մակարդակ
է նաև Տաջիկստանում, չնայած ավելի քիչ աշխատանք կա», պատմում է Անզուրը:
Առաջ 1000 դոլարով հանրապետությունում
կարելի էր ապրել երեք-չորս ամիս, ասում են միգրանտները: Իսկ հիմա այդպես չի ստացվի,
գները նույնպես աճել են Տաջիկստանում 1,5-2 անգամ:
«Ես ընտանիք չունեմ, բայց
ստիպված եմ ապահովել ծնողներիս: Մայրս ծանր հիվանդ է, նրան դեղեր են անհրաժեշտ: Հայրս
չունի խնայողություններ: Ամբողջ հույսը ինձ և եղբորս վրա է: Բայց
նրան գործից հեռացրել են և չեն վճարել: Նա ինձանից է վերցրել տուն գնալու
տոմսի գումարը», շարունակում է Անզուրը:
Արդեն իսկ
վաստակած գումարի չվճարման խնդիրը, միգրանտների խոսքերով, այժմ շատ լուրջ է: «Տաջիկ աշխատանքային միգրանտների» համառուսաստանյան հասարակական շարժման նախագահ Կարոմատ Շարիպովը պատմեց «Газете.Ru»-ին, որ Մոսկվայի շինարարական ընկերություններից մեկի ղեկավարը չի վճարել իր ընկերությունում աշխատող 11 աշխատանքային միգրանտների աշխատավարձը`մոտ 2.5 միլիոն ռուբլի: Ներկայումս Ռուսաստանում են մնացել նրանցից միայն հինգը: Մնացածներն էլ մտադիր չեն մնալ Ռուսաստանում, բայց
մեկնել առանց իրենց հասանելիք գումարը ստանալու, տղամարդիկ չեն պատրաստվում:
«Մենք բոլորս Մոսկվա ենք ժամանել Կուլյաբայից (Տաջիկստանի ամենահին քաղաքը - «Газета.Ru»), մենք հարազատներ ենք: Արդեն չորս տարի է ինչ այստեղ ենք: Տաջիկստանում աշխատում էինք շուկայում, առևտրով էինք զբաղվում: Այստեղ աշխատում էինք որպես շինարար: Ես մեծ ընտանիք ունեմ` հինգ երեխա. երեք տղա և երկու աղջիկ, նրանց պետք է ապահովել: Բայց արդեն հինգ ամիս է ինչ ես ոչինչ չեմ ուղարկել հայրենիք` դժգոհելով պատմում է 42-ամյա Ջամշիտը: «Վերջին անգամ մենք աշխատավարձ
ենք ստացել օգոստոսին: Առաջ նման բան չէր եղել: Մենք ցանկանում ենք մեկնել, բայց փող
չունենք»:
Տաջիկստանի տեղացիների խոսքերով,
նրանք չեն պլանավորում վերադառնալ Ռուսաստան:
Դրա պատճառը
ոչ միայն տարադրամի փոխարժեքն է, այլ նաև նոր աշխատանքային արտոնագրերի արժեքը, որը
եկվորների կարծիքով չափազանց շատ է:
«Դուք իմացել եք, ինչ-որ
քննություն են անցկացնում, ինչի համար վերցնում են գումար`տաս հազար: Իսկ հետո ամեն
ամիս վճարում ես հինգ հազար: Մեզ դա ձեռնտու չէ, աշխատավարձն այդքան էլ բարձր չէ: Կարծում
եմ, եթե այս քննությունը չեղյալ չհայտարարեն, ապա այստեղ ընդհանրապես ոչ ոք չի մնա»,- իրար ընդհատելով բացատրում են տաջիկները:
Շարիպովն
իր հայրենակիցների հետ միասին գնում է զրուցելու իր նախկին գործատուի հետ: Նրանք բացակայում
են ավելի քան մեկ ժամ, այնուհետև դուրս են գալիս բավարարված: Շարիպովը վառում է ծխախոտն
ու հաղորդում. «Պայմանավորվեցինք: «КамаЗ»-ը կվաճառեմ, բայց փողերը
կվերադարձնեմ: Բայց պետք է սպասել
մինչև հաջորդ շաբաթ»:
Ղրղզներին պահում են վարկերը
Ի տարբերություն
տաջիկների, նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների ներկայացուցիչները չեն շտապում հրաժեշտ
տալ Մոսկվային:
Ծնունդով Ղրղզստանի Կիզիլ-Կիյա քաղաքից Բերբիբեկը վստահ է,
որ տանը մնալ երկար ստիպված չի լինի: Նա մեծ ընտանիք ունի, իսկ հանրապետությունում աշխատանք գրեթե չկա:
«Ես պլանավորում եմ կարճ ժամանակով մեկնել տուն, բայց ժամանակավորապես, երեք-չորս օրով: Արդեն գնել եմ ինքնաթիռի տոմս`հետադարձով: Ես աշխատում եմ որպես հավաքարար` Չերտանովո
թաղամասում: Ճգնաժամը շատ խփեց իմ գործին: Այստեղ հավաքարարներն աշխատում են 20 հազար
ռուբլի: Մենք աշխատավարձն ամբողջությամբ ուղարկում էինք տուն և էլի էինք գումար վաստակում,
որպեսզի կարողանայինք ապրել: Հին փոխարժեքով դա 30 հազար սոմ էր (Ղրղստանի ազգային
արժույթը- «Газета.Ru») Իսկ հիմա
ուղարկում ենք այդ նույն 25 հազարը, իսկ այնտեղ ստացվում է 17-18 հազար: Նույնիսկ չենք
էլ ուզում ուղարկել գումարը`հարազատներից կշտամբանքներ չլսելու համար»,-բողոքում է 52-ամյա
տղամարդը: «Իսկ Ղրղզստանում աշխատանք գրեթե չկա: Որոշ մեծահարուստներ
իրենց երեխաներին ընդունել են տալիս համալսարաններ, իսկ գյուղական բնակավայրից ոչ ոք
ուրիշ տարբերակ չի տեսնում, քան Ռուսաստան մեկնելը` Մոսկվա կամ Մոսկվայի արվարձաններ: Սպասում են մինչև ծանոթները կկանչեն, որպեսզի միանգամից
գան: Ղրղզստանում երիտասարդությունը իրոք զբաղմունք չունի»:
Բերիբեկի խոսքերով, նա, ինչպես և երկրի մեծ մասն ունի վարկ, որը նա դեռ չի վճարել: «Ես վարկով վերցրել եմ
300 հազար սոմ
(մոտավորապես 324 հազար ռուբլի):
Ամսական վճարը
18 հազար սոմ է (համարյա 20 հազար ռուբլի):
Ինձ գումար էր անհրաժեշտ,
որպեսզի փոխանակեի տունը, նեղվածք էր:
Հիմա փոխանակել եմ, լավ է:
Բայց վճարել է պետք:
Այդ պատճառով ես միևնույնն է կվերադառնամ Ռուսաստան»,- վստահ է Ղրղզստանի քաղաքացին:
Երկրից մեկնել չի պլանավորում նաև
34- ամյա Մուսան Ղրղզստանի Օշայից:
Մի քանի տարի մնալով Ռուսաստանում, ձեռք է բերել իր սեփական մեքենան`
«Լադա»99 մակնիշի:
Մեքենայի օգնությամբ տղամարդն իր ապրուստն է վաստակում:
Մուսան խոստովանում է, որ հաճախորդների թիվը զգալիորեն նվազել է:
Այնուամենայնիվ Մոսկվայում աշխատելը ինչպես և առաջ,
ձեռնտու է:
«Կարևորը մեքենան լավ վիճակում պահելն է: Որպեսզի ոստիկանությունը չկարողանա ոչնչից կախվել: իսկ տաքսիների արտոնագրերի հարցը մեզ քիչ է հուզում:
Դրանք երկու տարի առաջ են մտցրել,
և ի՞նչ:
Ոչինչ չի փոխվել»,-ծիծաղեոլվ ասում է նա:
«Այո, քիչ «ձեռք» է մնացել,
բայց ես դեռ համոզված չեմ, որ դա կախված է ճգնաժամից: Ամանորից հետո մարդկանց մոտ միշտ էլ քիչ փող կա: Բենզինը թանկացել է, դա միևնույնն է ինձ համար: Մեքենան «ուտում
է»
շատ քիչ: Ես բենզինի համար ծախսում եմ 500 ռուբլի, իսկ դրանով աշխատում եմ ամենաքիչը
հազար: Շահույթն երկու անգամ շատ է, հասկանո՞ւմ ես: Հիմա հասույթը քիչ է,
բայց կարծում եմ ամեն ինչ կկարգավորվի:
Մարդիկ միշտ երթևեկում են տաքսիով, հաճախ`հարբած:
Այդ ժամանակ շատ են վճարում»:
Սակայն Մուսան խոստովանում է, որ նրա մասնագիտությունը ոչ միշտ է շահավետ և անվտանգ:
«Խաբել են,
դա էլ է եղել մի քանի անգամ: Մի անգամ մի տղա նստեց տուփով,
նորմալ տեսք ուներ կարծես թե: Ամբողջ Մոսկվայով ման տվեցի:
Բերեցի բակ,
նա ասում է.»Սպասիր: Հիմա փողը կբերեմ»: Տուփը թողեց ու գնաց:
Ես սպասեցի,
մեկ ու կես ժամ,
երկու ժամ: Բայց նա չկա: Բացում եմ տուփը, իսկ այնտեղ աղբ է:
Մեկ ուրիշ անգամ բերեցին բակ, դանակ հանեցին և ողջ գումարս տարան, ինչպես նաև հին բջջայինս:
Ինչներին է դա պետք,
չգիտեմ»,-պատմում է տաքսու վարորդը:
Այնուամենայնիվ տղամարդը մտադրված չէ լքել Ռուսաստանը: Ղրղզստանում նրա ֆինանսական աջակցությանն են սպասում կինը, երկամյա աղջիկը,
ինչպես նաև հաշմանդամ եղբայրը:
Ուզբեկստանում ծնված 34-ամյա Շուխրատը դեռ չի որոշել`մեկնել,
թե ոչ:
Չնայած դա չի բացառում:
«Ես ապրում եմ Ռուսաստանում կես տարի:
Մինչ այդ ապրում էի Անտիջան շրջանի Շախրիխան քաղաքում:
Այնտեղ է ապրում ընտանիքս`
ծնողներս, եղբայրս, կինս և հնգամյա տղաս:
Ներկայումս աշխատում եմ տաքսիների սրահում, վարձով եմ տալիս տաքսիներ: Ամսական ստացվում է ամենաշատը
50 հազար ռուբլի,
բայց ոչ միշտ,- ասում է Շուխրատը: «Արտոնագիր
ես ունեի, ես վճարում եմ ավելի քան 1200 ռուբլի ամսական: Դեռ չգիտեմ, կմեկնեմ, թե ոչ:
Դեռ աշխատում եմ, պարապում եմ մարզասրահում: Եթե հնարավոր լինի շարունակել նորմալ աշխատել,
ինչի՞ մեկնեմ: Անկեղծ ասած ինձ համար էական տարբերություն չկա`և տանն է լավ, և այստեղ…Բայց
Ռուսաստանում ամեն դեպքում ավելի շատ հնարավորություններ կան սպորտում, ինչպես նաև
այլ բնագավառներում: Չէ որ ես ձյուդոյի «Ասիա» երիտասարդական չեմպիոնատի կրկնակի չեմպիոն
եմ, հաղթել եմ Ֆրանսիայում անցկացվող մրցաշարում, Բորդո քաղաքում գրավել եմ առաջին
տեղը 100 կգ և ավելի քաշային կարգում»:
Միգրանտների 70%-ը մեկնում են
Սփյուռքում
պատրաստ չեն հրապարակել միգրանտների ընդհանուր թիվը, ովքեր գտնվում էին Ռուսաստանում,
և հայրենիք վերադարձած մարդկանց թիվը: Բայց չեն հրաժարվում մեկնաբանություններից:
«Ուզբեկների
կոնգրեսի» համառուսաստանյան հասարակական կազմակերպության
կենտրոնական խորհրդի նախագահ Իբրագիմ Խուդայբերդիևը գտնում է, որ միգրանտների զանգվածային
մեկնումը ժամանակավոր երևույթ է: «Այդպիսի
միտում կա, որ Ուզբեկստանի քաղաքացիները լքում են Ռուսաստանը: Բայց ես կարծում եմ,
որ այդ երևույթը կրում է ժամանակավոր բնույթ»,- ասում է Խուդայբերդիևը:
«Այնուամենայնիվ աշխատաշուկայի կարողությունը և
Ուզբեկստանում, և Տաջիկստանում, և Ղրղզստանում բավականին սահմանափակ է: Այդ պատճառով
գարնան մոտ այնուհանդերձ կլինի հակառակ հոսք դեպի Ռուսաստան»:
Նրա խոսքերով մինչև ճգնաժամը
Ռուսաստանում կային 7 միլիոն եկվորներ Ուզբեկստանից: «Հստակ թիվ, թե որքան մարդ
է արդեն լքել Ռուսաստանը մենք դեռ չունենք,
բայց տվյալներ կան օդային և երկաթուղային տոմսերի վաճառքով զբաղվող բեռնափոխադրող ընկերություններից:
Նրանք ասում են, որ հոսքը հսկայական է, իսկ ինքնաթիռներն ու գնացքները հետ են վերադառնում կիսով չափ դատարկ»,-
ավելացնում է Խուդայբերդիևը:
«Տաջիկ աշխատանքային միգրանտների»
շարժման նախագահ Կարոմատ Շարիպովն ասում է, որ Ռուսաստանում մեկ միլիոնից ավելի տաջիկ
կար, նրանցից 70%-ը վերադարձել է հայրենիք: «Մենք
չենք բացառում, որ մինչև փետրվարի վերջ Ռուսաստանը կլքեն Տաջիկստանի ևս 200-300 հազար
քաղաքացի»,-կարծում
է Շարիպովը:
«Կիրգիզ
Բիրիմդիգի»
(«Ղրղզստանի միասնականություն»)
հասարակական կազմակերպության ղեկավար Աբդիգանի Շակիրովը գտնում է, որ նոր միգրացիոն օրենսդրության պատճառով, ղրղզները աշխատանք կփնտրեն այլ երկրներում, այդ թվում և եվրոպական երկրներում:
Սփյուռքի տվյալներով,
մինչև 2015 թվականի սկիզբը Ռուսաստանում գտնվում էր Ղրղզստանի ավելի քան մեկ միլիոն քաղաքացի: Ես կարծում եմ, որ բոլորը չէ որ արդեն մեկնել են, քանի որ ընդհանուր ստուգումներ դեռ չեն իրականացվել: Իմ կարծիքով
30%-ը անկասկած կմեկնեն,
առնվազն մինչև հանրապետության Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը,- կարծում է Շակիրովը»: Կարծում եմ,
որ Ռուսաստան կվերադառնան ոչ բոլորը: Այնուհանդերձ զգալիորեն կազդեն աշխատանքային միգրանտների մուտքի խստացված կանոնները:
Կարծում եմ,
որ մեր քաղաքացիները կսկսեն փնտրել աշխատանք Ղազախստանում, Հարավային Կորեայում,
Թուրքիայում և եվրոպական երկրներում:
Պահանջված միգրանտներ` վերապատրաստված
միգրանտներ
Հունվարի կեսերին Ռուսաստանի առևտրաարդյունաբերական պալատում քննարկում էին, թե հետագայում ինչպես պետք է ներգրավված լինեն երկրում աշխատանքային միգրանտները:
«Ռուսաստանի Կենտրոնական բանկի համաձայն,
2014 թվականի նոյեմբերից նշված միգրանտների տեղափոխման ծավալների կրճատումը հայրենիք թեև թվում է էական,
այնուամենայնիվ, փորձագետների կարծիքով, դժվար թե հանգեցնի Ռուսաստանից միգրանտների
մեծ արտահոսքի»,- հայտարարեց Սերգեյ Բոլդիրևը` Դաշնային միգրացիոն ծառայության (ФМС)
հովանու ներքո գտնվող միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ, առևտրաարդյունաբերական
պալատի աշխատանքային միգրացիոն հարցերով զբաղվող կոմիտեի նախագահի տեղակալ:
Ռուսաստանի դաշնային միգրացիոն
ծառայության պաշտոնական հաշվարկներով անցած տարի երկրում գտնվում էին 2,7 միլիոն օրենքով
աշխատող օտարեկրացիներ, նրանցից հաշվառված են 2,9 միլիոն անօրինական աշխատողներ: Սակայն
անօրիանական միգրանտների թիվը կարող է լինել ավելի շատ, նշեցին առևտրաարդյունաբերական
պալատի անդամները: «Լրատվամիջոցները կարող են հրապարակել այլ թվեր, այդ թվում հատկացված
սփյուռքի կողմից, որոնք տարբերվում են պաշտոնական տվյալներից: Հաշվառված են Ուզբեկստանի
քաղաքացիների մոտ 6 միլիոն, Ղրղզստանի`1,5 միլիոն, Տաջիկստանի` 1,1 միլիոն, Ադրբեջանի`800
հազար մարդ, իսկ Ղազախստանի` ավելի քան 500 հազար մարդ,- ասում է Բոլդիրևը,- ևս մեկ
օրինակ`
Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարման տվյալներով
Մոսկվայում 2014 թվականին աշխատել են մոտավորապես 400 հազար փաստաթղթավորված միգրանտներ:
Ընդ որում, Մոսկվայի տարածաշրջանային անվտանգության վարչության տվյալների համաձայն,
ընդհանուր աշխատող միգրանտների թիվը, ովքեր զբաղված են քաղաքային տնտեսության ոլորտներում,
հաշվառված է ավելի քան 1,5 միլիոն մարդ:
Տարբերությունն ակնհայտ է»:
Այդ պատճառով առևտրաարդյունաբերական
պալատում գտնում են, որ Ռուսաստանը շատ բան չի կորցնի օտարեկրացի միգրանտների մեկնումից:
Իսկ նրանց համար, ովքեր մնում են, պլանավորվում է սահմանել ամենալավ պայմանները`բժշկական
ապահովագրություն և նույնիսկ, հնարավոր է կենսաթոշակային վճարներ: Այդ մասին ասել է
առևտրաարդյունաբերական պալատի նիստի ժամանակ զբաղվածության վարչության տնօրենի տեղակալ
Օլեգ Գուբարյովը: Այդ ամենի համար Օրենսդրությունում արդեն հիմքեր են նախապատրաստվում:
Երկրում
մնացած միգրանտներից և նոր ժամանածներից բիզնեսն ակնկալում է ավելի բարձր որակավորում:
«Ռուսաստանի զարգացման համար, առաջին հերթին անհրաժեշտ են միգրանտներ` ավագ կառավարման
անձնակազմ, ինժեներներ, տեխնիկներ, գործարարներ, գիտնականներ, ուսանողներ: Իսկ ինչպես
մենք տեսնում ենք հիմնականում գալիս է ցածր որակավորում ունեցող աշխատուժ»,-ավելացրեց
առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սերգեյ Կատիրինը:
Subscribe to:
Posts (Atom)