www.Mediamarket.am հայկական արտադրանքի առաջին օնլայն խանութը հրավիրում է համագործակցության և հաճելի գնումների
Ուրախ ենք տեղեկացնել, որ բացվել է www.mediamarket.am առաջին օնլայն խանութը, որը ներկայացնում է բացառապես տեղական արտադրության հազարավոր ապրանքներ: Խանութի առաքելությունն է օգնել տեղական արտադրողին՝ գտնել արտադրանքի սպառման նոր հարթակ, ինչպես նաև գնորդին հնարավորություն ընձեռել վայելելու տեղական արտադրության որակյալ և մատչելի արտադրությունը՝ իր առջև ունենալով բազմազան ապրանքների լայն տեսականի և խնայելով ջանքերն ու ժամանակը:
«Մեդիամարկետ»-ի անընդհատ թարմացվող բազայում ընդգրկված են շուկայում հայտնի և բարձր հեղինակություն վայելող այնպիսի տեղական արտադրողների ապրանքատեսակներ, ինչպիսիք են «Մելանտե»-ն, «Տոսպ»-ը, «Լենտեքս»-ը, «ԱՎԱշուզ»-ը, «Հելեն շուզ»-ը, «Մանկան»-ը, «Բնատուր»-ը, «Մանուլ»-ը և այլն: Առկա է նաև անհատ արտադրողների արտադրանք:
Ապրանքները վաճառվում են արտադրողի կողմից սահմանված և ֆիրմային խանութներում ներկայացված գներով: Տեսականին ներառում է հագուստ, կոշկեղեն, պայուսակներ, տարատեսակ զարդեր և աքսեսուարներ, կոսմետիկա, խնամքի պարագաներ, տան համար նախատեսված ապրանքներ, գրքեր, գրենական պիտույքներ և այլն:
Ընտրության և որոնման պարզ գործիքներն ու առաքման հեշտացված ծառայությունը «Մեդիամարկետ» օնլայն խանութի այցելուին հնարավորություն են ընձեռում կատարել արագ և խելամիտ գնումներ՝ առանց տնից դուրս գալու և ժամանակ վատնելու:
«Մեդիամարկետ»-ում գրանցվելն ու գնումներ կատարելն անվճար է: Դուք կարող եք փնտրել, ուսումնասիրել և պատվիրել հազարավոր ապրանքներից այն, որը նախընտրում եք: Հարցերը կարող եք ուղղել «Մեդիամարկետ»-ի օպերատորներին՝ առցանց կամ զանգահարելով (060) 701010: Մինչ արտադրանքը գնելը կարող եք փորձել Ձեր ընտրած իրը, որը մենք կառաքենք հնարավորինս սեղմ ժամկետներում: Վճարումը կատարվում է ապրանքը ստանալու պահին՝ կանխիկ գումարով: Որևէ անհամապատասխանության առկայության դեպքում կարող եք հրաժարվել պատվերից՝ վճարելով միայն առաքման արժեքը:
«Մեդիամարկետ»-ի տեղական արտադրող ընկերություններին և անհատներին հրավիրում է համագործակցության: Հետաքրքրվածության դեպքում կարող եք զանգահարել (060) 701010 հեռախոսահամարով:
http://mediamonitor.am/www-mediamarket-am-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%a4%d6%80%d5%a1%d5%b6%d6%84%d5%ab-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%ab%d5%b6-%d6%85%d5%b6%d5%ac%d5%a1%d5%b5/
No comments:
Post a Comment